Մենք վերացնում ենք ռուսական նավթի վրա դրված որոշ պատժամիջոցներ. Թրամփ
ՄիջազգայինՊուտինի հետ զրույցը շատ լավ է անցել. մենք վերացնում ենք ռուսական նավթի վրա դրված որոշ պատժամիջոցներ: Նման սենսացիոն մտքերի է հնչեցրել Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի, Պուտինի հետ երեկվա իր հեռախոսազրույցը «շատ լավ» էր։ Ռուսաստանը ձգտում է «շատ կառուցողական դեր խաղալ» Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում, ասել է Թրամփը։ «Մենք վերացնում ենք ռուսական նավթի վրա դրված մի շարք պատժամիջոցներ՝ գները իջեցնելու համար։ Մինչև իրավիճակը չկարգավորվի, եւ ո՞վ գիտի, գուցե մենք ստիպված չլինենք դրանք կրկին կիրառել»,- ասել է նա։

