Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանն անակնկալ են պատրաստել. Աննա Աբրահամյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին:

— Տիկին Աբրահամյան, ըստ Ձեզ, ի՞նչ է անում ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, եւ ո՞ւր են տանելու նրա գործողությունները:

Թրամփը փորձում է սուվերենազուրկ եւ ռեսուրսաշատ մի ողջ տարածաշրջան հրամցնել եթե ոչ ողջ ամերիկյան էլեկտորատին, այլ իր ներկայիս ընդամենը 15% ռեյտինգի պայմաններում` գոնե MAGA-ի ամենանվիրյալ (կարդալ` ամենազոմբի) շերտին, եւ ժամկետների առումով նա բավականին սահմանափակված է: Փետրվարի 24-ին նա հանդես եկավ State of the Union ճառով, որը կանխորոշիչ է առաջիկա միջանկյալ ընտրությունների քարոզարշավի բացման տեսանկյունից: Նա ներկայացրեց պոտենցիալ ընտրողներին, թե իր նախագահության մինչ օրս հատվածում ինչպիսի նվաճումներ է արձանագրել: Գերագույն դատարանը վճիռ կայացրեց` հակաօրինական հայտարարելով նրա տարիֆային քաղաքականությունը: Որպես Նիկոլ Փաշինյանին ապօրինաբար Հայաստանում իշխանության բերած կերպար` Թրամփն անմիջապես կրքոտ ճառով հանդես եկավ, սպառնալով այն վճռին կողմ քվեարկած 6 դատավորին եւ պարգեւատրելով այդ վճռին դեմ քվեարկած 3 դատավորին:

Հաջորդիվ, քանի տարի է դեմոկրատներից պահանջում էր հրապարակել Էփշտեյնի ֆայլերը, եւ խոստանում էր ամերիկացիներին, որ երբ դառնա նախագահ` ֆայլերը հրապարակելու է: Սակայն հրապարակել է միայն այդ ֆայլերի 2%-ը, այն էլ իր ու շատերի անուններն ու այլ փաստարկները ներկայացված են՝ որպես կոնֆիդենցիալ ինֆորմացիա, ու նրա գլխավոր դատախազն այդ ֆայլերի հիման վրա դեռ ոչ ոքի դեմ հայց չի ներկայացրել: Նա հպարտորեն նշել է, որ «եթե այդ անունները հրապարակվեն, ապա ԱՄՆ ողջ պետական համակարգը կփլուզվի»: ԱՄՆ հասարակությունը ակնկալում էր լսել, թե ինչ է լինելու համակարգային ու մասշտաբային այդ կոռուպցիոն գործի հետ, որը ներգրավում է կազմակերպված հանցավոր գործունեություն` կանանց եւ երեխաների դեմ թրաֆիքինգի, սեռական բռնությունների, մանկապղծության, կանիբալիզմի, ԴՆԹ եւ այլ էքսպերիմենտների, օրգանների թրաֆիքինգի ենթարկելու հանցախմբերով: Նրա վարած միգրացիոն քաղաքականությունը եւս ամերիկյան էլեկտորատի թիրախում է: Այս բոլոր կետերով նրան չի հաջողվել համոզիչ փաստարկներ բերել, չնայած որ կասկած չկար, հմտորեն ու ժամերով կխոսի, ինքն իրեն կգովի: Նա գիտի, որ իր պոպուլիստական ոճի ճառասացությունը չի օգնի իր ռեյտինգին: Նա նաեւ շատ հստակ գիտակցում է եւ այդպես էլ հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականներնի չհաղթելու դեպքում` դեմոկրատներին կհաջողվի իրեն իմպիչմենտ անել:

— Թրամփն, ըստ Ձեզ, մինչեւ ե՞րբ է սպառնալիքների լեզվով խոսելու աշխարհի հետ:

Շատ ճիշտ նկատառում է եւ պետք է ասեմ, բացի զուգահեռ այս անընդմեջ կրկնվող սպառնալիքների ֆոնին, դասական գազլայթինգով է զբաղված ողջ ամերիկյան կորպորատիվ մեդիան, որը պարզապես չի լուսաբանում Իրանի բանակցային առավելությունները, չի հնչեցնում Իրանի բանակցային պահանջների իրավաչափությունը, ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների անօրինականությունը: Իրանը միմիայն համաձայնել է միջնորդավորված բանակցությունների` բացառապես Իրանի միջուկային ծրագրի զարգացման խնդրի շուրջ: Այսինքն` նրա հրթիռային ծրագիրը եւ Իսրայելի հարձակումների դեմ պայքարող հարեւան երկրներին աջակցություն ցուցաբերելը բանակցության առարկա չեն: Սակայն, օրինակ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիից հարցազրույց վերցնող ամերիկյան լրատվականներն իրենց հարցադրումերն այնպես են ձեւակերպում, կարծես, այդ խնդիրները բանակցության թեմա են: Նաեւ, Իրանը շեշտել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանից պահանջելն ուրանի հարստացման 0%, եւս հիմք կլինի Իրանի կողմից այդ բանակցություններից հրաժարվելը: ԱՄՆ եւ արեւմտյան առաջատար լրատվականներն առհասարակ չեն հասցեագրում այս նրբությունները: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստը եւս, ԱՄՆ «Ֆոքս նյուզին» տված հարցազրույցը սկսում է ԱՄՆ-ի, իսկ իրականում` Իսրայելի 3 պահանջները ներկայացնելով այնպես, կարծես, Իրանը չի կատարում իր վրա վերցրած պարտավորությունները: Սակայն իրականում այդ երեք կետերից եւ ոչ մեկն ԱՄՆ-Իրան բանակցային տրեկում պարզապես գոյություն չունեն: Մաստը այս նախապայմանների չիրականացնելն Իրանի կողմից անվանում է կազուս բելլի եւ հայտարարում, որ Իրանը սպառնալիք է ԱՄՆ-ի համար եւ որ նախագահ Թրամփը պետք է Իրանին հարված հասցնի` ԱՄՆ պետության եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Այսինքն՝ գոյություն չունեցող հիմնավորմամբ, ինչպիսին Իրաքի «զանգվածային բնաջնջման զենքերն էին», ԱՄՆ-ը փորձում է հիմնավորել իր հանցավոր հարձակումը:

— Ի՞նչ գործողություններ կարող են անել Ռուսաստանն ու Չինաստանը ստեղծված իրավիճակում:

Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը վստահաբար անակնկալ են պատրաստել, եւ Իրանը չի պատրաստվում հանձնվել: Նեթանյահուն բավականին բարկացած է հատկապես տարածաշրջանի երկրների վրա, մասնավորապես՝ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի, քանի որ վերջիններս, իրենց մատուցած ծառայությունների դիմաց, ավելի բարձր գին են պահանջում, քան Նեթանյահուն է հարմար գտնում: Այս երկու երկրներն էլ տարածաշրջանային մասշտաբի գեոքաղաքական խաղացողի հավակնություն են ներկայացնում, ինչը մարտահրավեր է Իսրայելում ԱՄՆ դեսպան Հաքաբիի նշած «թող Իսրայելը ողջ Մերձավոր Արեւելքը վերցնի ու իշխի» ծրագրին, ու նա ԱՄՆ-ի տված կանաչ լույսով ակտիվացրել է Իգիլին եւ այլ ուժերի` Իրանի դեմ հարձակման հետ միասին, այդ ու եւս մի քանի երկրներում, սիրիական սցենարով հեղաշրջումներ իրականացնելու նպատակով, կամ հեղաշրջման փորձի սպառնալիքի սցենարը նրանց գլխի վերևում դամոկլյան թրի կարգավիճակում պահելու նպատակով, որպեսզի Իրանի դեմ հարձակման ժամանակ «իրենց խելոք պահեն»: Որպես այդպիսին, Իսրայելն օգտագործելու է Հնդկաստանին, Հունաստանին, Կիպրոսին, մի քանի աֆրիկյան եւ ասիական պետությունների: Նեթանյահուն խնդիր ունի իշխանության մնալու, որովհետեւ ցածր ռեյտինգի պայմաններում, նա չի կարողանալու հաղթել ընտրություններում, որն անընդհատ հետաձգում է` պատերազմական գործողությունների պատճառաբանմամբ, ապա նաեւ հենց դադարի լինել վարչապետ` հայտնվելու է բանտում: Նրան էլ, այսինքն, օդ ու ջրի պես, մեծ ու կարեւոր հաղթանակ է պետք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում