Yandex֊ի սննդի պարկերը հիշեցնում են Սանիթեքի արկղներին
Գրեթե ամեն օր դրսում մենք հանդիպում ենք նման արկղերով պատվեր կատարողներին, ովքեր տեղափոխում են ոչ միայն ինչ որ իրեր, այլ նաև սնունդ։ Թե ինչ հակահիգենիկ վիճակում են գտնվում այս արկղերը միայն պատկերացնել կարելի է, իսկ, թե ո՞վ է կրում պատասխանատվություն, այ դա հայտնի չէ։ Հետաքրքիր է, ի՞նչ կարծիք ունի Սննդի անվտանգության տեսչությունը սույնի վերաբերյալ, արդյոք այս մրոտ արկղերը տեսանելի, կամ հասանելի չեն իրենց, թե միայն հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալն է կարևոր, իսկ թե ով ինչ կուտի սև արկղից, դա ընդհանրապես կարևոր չէ։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

