Հեռու մնացեք մի մարդուց, ով իր լռությամբ նվիրյալ է. Արցախցի փաստաբանը գեներալ Վիտալի Բալասանյանի մասին
Վիտալի Բալասանյանի կերպարը որպես «ինժեներ-հրամանատար» ներկայացնելը շատ կարևոր է։ Դա ցույց է տալիս, որ մեր հաղթանակները եղել են ոչ թե պատահականություն, այլ հայկական մտքի և ռազմական տաղանդի արդյունք։Նրանք որ այսօր փորձում են մեկնաբանել Վիտալի Բալասանյանի խոսքերը, գիտե՞ք արդյոք, թե ում մասին են խոսում։ Դուք խոսում եք մի մարդու մասին, ով պաշարված ու ռեսուրսներից զրկված Արցախում արեց անհնարինը։Երբ Արցախը զենք չէր ստանում , Բալասանյանը կռունկավոր տրակտորների վրա «Գրադ» կայանքներ էր մոնտաժում։ Նա այն մարդն է, ում մտքի թռիչքով հրթիռների մեջ ավելացվեցին լրացուցիչ գործոններ՝ դարձնելով դրանք անվրեպ և խոցելի 38 կմ հեռավորության վրա։ Սա ինժեներական սխրանք էր, որը թշնամուն սարսափի մեջ կարող էր պահել։Ի դեպ այս լուսանկարները ցույց տրվեցին Արցախի դատարանում։Այսօր Ադրբեջանը հոխորտում է, թե տիրում է Արցախին, բայց նրանք չգիտեն ամենակարևորը. Արցախի ընդերքում կան բունկերներ ու ստորգետնյա ամրություններ, որոնք տասնյակ տարիներ չեն կարողանալու գտնել։ Դրանք կառուցվել են հենց նման նվիրյալների ջանքերով՝ որպես հավերժական դիմադրության օջախներ։Գրությունը ԱՀ ՊՆ առկա է։Իսկ հիմա գլխավոր հարցը. Ինչո՞ւ Արցախի ՊՆ-ն ժամանակին իր հաշվեկշռին չվերցրեց այդ բունկերներն ու ռազմավարական համակարգերը։ Դրանք կարող էին դառնալ թշնամուն շրջափակելու և ոչնչացնելու բանալին։ Ինչո՞ւ տեղի ունեցավ այդ հանցավոր անտեսումը։Ով իրեն տղամարդ է համարում պատասխանատուների մեջ՝ թող դուրս գա ու պատասխան տա։ Ինչո՞ւ փոշիացվեց այն հզոր ներուժը, որը Վիտալի Բալասանյանն ու իր նմանները ստեղծել էին զրոյից։Եվ վերջապես, ամուր ռազմականացված 1800 հոգանոց ուժը, որ պարաստ էր Արցախի վրա հարձակման դեպքում գերի վերցնել Ադրբեջանի բանակի զգալի մասը, ինչու իր ավարտին չհասցվեց;Երևի երևակայություն է պատկերացնել, որ 5 կմ շառավիղով Բալասանյանը ստեղծում էր ռադիոկապի մի սարգ, որը զրկում էր բայրաքթարներին ներխուժել Արցախի տարածք։Գուցե օրինակը բերեննք Քոլատակի երկնքում տեղի ունեցածը, որ ողջ Ադրբեջանին պարզապես շվարեցրել է; Հարցրեք Բալասանյանից և նա ավելին կպատմի։ Իսկ գուցե դրա պատասխանը պիտի տան նրանք, ովքեր ստորագրել են այդ ծրագրի վրա; Հեռու մնացեք մի մարդուց, ով լռությամբ , բայց իր էությամբ նվիրյալ է իր ժողովրդին։

