ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտՍերբական Զրենյանին քաղաքում այսօր մարտի 9֊ին մեկնարկելու է Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ։ Արման Հարությունյանը 57 կգ որակավորման փուլում մրցելու է Օնդար Այանդայի /ՌԴ /հետ, Արման Մուսիկյանը 65 կգ Զոլտան Մատե Միշեի /Հունգարիա /հետ։ 1/8 եզրափակչում Դավիթ Մարգարյանը 70 կգ հանդես է գալու ռուս Մագոմեդ Էմիլ Էլտեմիրովի հետ, Հայկ Պապիկյանը 79 կգ Տրիստան Ալեքսանդրովի հետ /Էստոնիա /, իսկ Գուրգեն Սիմոնյանը 97 կգ, իսպանացի Այմար Ալսուն Էգուինայի հետ։ Հաջողություն մեր ըմբիշներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

