Իրանը ստիպում է Իսրայելին էժան անօդաչուների վրա օգտագործել իր թանկարժեք հրթիռային զինապաշարը. Փորձագետ
ՄիջազգայինԸստ ռազմական փորձագիտական աղբյուրի, Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերի քանակը հասել է այնպիսի մասշտաբների, որ ցամաքային ՀՕՊ համակարգերը այլևս չեն կարողանում հաղթահարել թիրախների ծավալը՝ առանց սպառելու իրենց թանկարժեք հրթիռների պաշարները: Արդյունքում, Իսրայելը սկսեց տեղակայել F-16 կործանիչներ ՀՕՊ առաքելությունների համար: «Սակայն դա եւս նշանակում է, որ Իսրայելը ստիպված է էժան դրոններին կանգնեցնելու համար ծախսել թանկարժեք ավիացիոն հրթիռները: Անգամ հաջողության դեպքում մեկ է, ֆինանսական բալանսն Իրանի օգտին է»:

