Շատ բարձր է հավանականությունը, որ մենք կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմին. պրոֆեսոր Սաքս
ՄիջազգայինԿոլումբիայի համալսարանի հեղինակավոր պրոֆեսոր Սաքսը կարծում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմի արդեն սկսված լինելու հավանականությունը շատ մեծ է.
«Ես կարծում եմ` շատ բարձր է հավանականությունը, որ մենք կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմին։ Որոշ առումներով մենք կարող ենք արդեն լինել դրա վաղ փուլում։ Ոչ բոլոր պատերազմներն են պաշտոնապես հայտարարված, բայց մենք ունենք պատերազմ Արևմտյան կիսագնդում, պատերազմ Ուկրաինայում, պատերազմ Իրանի շուրջ և պատերազմ Մերձավոր Արևելքում։ Մենք տեսնում ենք Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը, և այս ամենը փոխկապակցված է այս կամ այն կերպ։
Հետախուզական գործակալությունները նույնպես այս խճճված համակարգի մաս են կազմում։ Հետևաբար, սա բավականին մեծածավալ երևույթ է։ Միացյալ Նահանգները գտնվում է այս բոլոր գործընթացների կենտրոնում և, իմ կարծիքով, դա այս պատերազմների հիմնական պատճառն է։ Ըստ էության, սրանք պատերազմներ են ամերիկյան գերիշխանության համար՝ փորձ ապացուցելու ոչ միայն, որ Միացյալ Նահանգները թիվ մեկ տերությունն է, այլև, Թրամփի կարծիքով, միակ ուժը, որը պետք է որոշի ամեն ինչ»։

