Չինաստանը պահանջում է անում անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում պատերազմը
ՄիջազգայինՉինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ չպետք է թույլ տալ, որ իրավիճակը սրվի կամ տարածվի տարածաշրջանից դուրս՝ դատապարտելով Իսրայելի հարձակումները։
«Իրանի և Պարսից ծոցի բոլոր երկրների ինքնիշխանությունը պետք է հարգվի»։
Նա նշել է, որ այս պատերազմը ոչ մի կողմի համար օգուտ չի բերում։ Տարածաշրջանի պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ զենքը լուծում չէ։
Նա նաև ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Թայվանի հարցի վերաբերյալ. «Այս կարմիր գիծը չպետք է հատվի»։ Նա ընդգծել է, որ Պեկինը չի աջակցում խոշոր տերությունների կողմից աշխարհը համատեղ կառավարելու գաղափարին։
«Մենք վճռականորեն և անսասան կհետևենք խաղաղ զարգացման ուղուն և կխրախուսենք բոլոր երկրներին համատեղ կառուցել համընդհանուր անվտանգության, բարգավաճման, բացության և ներառականության աշխարհ»։
Մեծ տերությունների մրցակցությունն ու դիմակայությունը մարդկությանը աղետ և տառապանք են բերել։ Հետևաբար, Չինաստանը երբեք չի հետևի «ուժեղ ազգը անխուսափելիորեն ձգտում է գերիշխանության» ճանապարհին», - հավելել է Վան Ին։

