Ալի Լարիջանին զգուշացրել է Ադրբեջանին
ՄիջազգայինԻնչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի կենտրոնական հրամանատարությունը փաստացի վերջնագիր է ներկայացրել Ալիեւին` «Ադրբեջանը պետք է անհապաղ վտարի սիոնիստներին և նրանց ակտիվներին իր տարածքից, հակառակ դեպքում նրանք կդառնան Իրանի զինված ուժերի թիրախ» (https://iravunk.com/?p=335902&l=am)։
Այս հարցին է անդրադարձել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ալի Լարիջանին. «Իսլամական Հանրապետության բոլոր կառույցները՝ բանակը, ԻՀՊԿ-ն, քաղաքական և դատական մարմինները, ինչպես նաև հասարակությունը, միասնական են թշնամուն մահացու հարվածներ հասցնելու մտադրության մեջ։ Մեր հարևանները պետք է իմաստուն կերպով գործեն և խուսափեն իսլամի երդվյալ թշնամիների հետ ցանկացած համագործակցությունից։ Մենք խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե այս երկրից Իրանի վրա որևէ դավադրություն կամ հարձակում իրականացվի, մենք կպատասխանենք»։

