«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատմությունը երբեք չի հարցնում ժողովուրդներին՝ պատրաստ եք արդյոք փորձություններին

Մարդկության պատմությունը մեծ ուժերի պատմություն է թվում։ Կայսրությունները բարձրացել են, ընդարձակվել, կուլ տվել փոքր ժողովուրդների աշխարհները և հետո նույն անխուսափելիությամբ փլուզվել։Բայց այս պատմության մեջ կա մեկ այլ, հաճախ անտեսված ճշմարտություն․կան փոքր ժողովուրդներ, որոնք ոչ միայն չեն անհետացել, այլ դարերի փորձության մեջ պահպանել են իրենց լեզուն, հավատը և հայրենիքի զգացումը։Այս իմաստի տրամաբանությամբ դիմեցինք արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին: 
- Պարոն Մարտիրոսյան ,ինչպե՞ս են  փոքր պետությունները  գոյատևում մեծ ուժերի աշխարհում։


-Փոքր պետությունը գոյատևում է ոչ թե իր չափով, այլ իր ոգու չափով։Պետության իրական սահմանները միայն քարտեզի վրա գծված գծերը չեն։ Դրանք սկսվում են ժողովրդի հիշողությունից, շարունակվում են նրա արժանապատվությամբ և ավարտվում են նրա պատրաստակամությամբ պաշտպանելու իր գոյությունը։Երբ այս երեքը միասին են, նույնիսկ փոքր ժողովուրդը կարող է դիմակայել պատմության ամենադաժան փոթորիկներին։Ինչը ցավոք մեզանում   խեղվում է։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ժողովուրդը կորցնում է այդ ներքին ուժը։
Այդ ժամանակ պետությունը սկսում է փոքրանալ ոչ թե տարածքով, այլ մտքով և կամքով։Երբ հասարակությունը կորցնում է ընդհանուր նպատակի զգացումը, երբ ազգային միասնությունը փոխարինվում է բաժանումներով, պետությունը դառնում է խոցելի նույնիսկ առանց արտաքին պատերազմի։Պատմության մեջ շատ պետություններ կործանվել են ոչ թե արտաքին թշնամու, այլ ներքին թուլության պատճառով։
Իսկ մենք կարող ենք , օրինակ  դաս քաղել  Արցախի կորստից։
Ես, ամենևին Արցախը չեմ դիտում Հայաստանից առանձին միավոր։Հայաստանի ներկայիս վարչական տարածքը բնավ իմ հայրենիքի ամբողջականությունը չէ։Իմ հայրենիքի սահմանները գծված են պատմությամբ և ազգային գենետիկական հատկությամբ։Անկախ այն բանից թե ովքեր ինչ վերացարկություն ունեն նշածիս վերաբերյալ , դա  իմ կեցության փիլիսոփայական բյուրեղի առանցքն է։Արցախի կորուստը միայն տարածքի կորուստ չէ։Դա մեր ժամանակների ամենադաժան հիշեցումն է, որ պետությունը չի կարող ապրել միայն անցյալի փառքով կամ արտաքին ուժերի խոստումներով։Պետությունը պետք է ապրի իր սեփական ուժով, իր սեփական կամքով և իր սեփական պատասխանատվությամբ։Արցախի ողբերգությունը մեզ ցույց տվեց, որ հերոսությունը կարող է պաշտպանել դիրքը, բայց միայն պետական մտածողությունը կարող է պաշտպանել ապագան։Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները երբեմն իրենց ամենամեծ ուժը գտնում են հենց պարտության պահին։Պարտությունը դառնում է շրջադարձ այն ժամանակ, երբ ժողովուրդը սկսում է տալ ամենադժվար հարցերը ինքն իրեն․ինչու՞ հասանք այս կետին, ինչո՞ւ թույլ տվեցինք դա, և ինչ պետք է փոխենք, որպեսզի այլևս երբեք չկրկնենք նույն սխալը։Եթե ժողովուրդը խիզախում է տալ այդ հարցերը, պարտությունը կարող է դառնալ նոր ուժի ծնունդ։Ցավոք մեր ժողովուրդի դեռևս ոչ զգալի մասը այդ հարցը չի ուղղել իրեն։Մինչդեռ  փոքր պետության ամենահզոր զենքը ոչ միայն բանակն է, այլ նրա ազգային գիտակցությունը։Այն ժողովուրդը, որը գիտի իր արժեքը, հասկանում է իր պատմությունը և ունի ապագայի հստակ պատկեր, չի դառնում մեծ ուժերի խաղալիք։Ընդհակառակը, նա  դառնում է պատմության մասնակից։
- Պարոն Մարտիրոսյան , իսկ ի՞նչ ճանապարհ պետք է ընտրի Հայաստանը այսօր։


- Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ։Մենք կարող ենք մնալ անցյալի ցավի մեջ կամ կարող ենք այդ ցավը դարձնել ազգային վերածննդի ուժ։Յուրաքանչյուր մեծ ժողովուրդ իր պատմության մեջ ունեցել է պահեր, երբ ստիպված է եղել նորից սահմանել իր գոյության իմաստը։Համոզված եմ, որ ՝ այսօր հենց այդ պահն է մեզ համար։Պատմությունը երբեք չի հարցնում ժողովուրդներին՝ պատրաստ եք արդյոք  փորձություններին։Այն պարզապես ուղարկում է այդ փորձությունները։Եվ այդ պահին ժողովուրդները բաժանվում են երկու տեսակների։Կան ժողովուրդներ, որոնք կոտրվում են իրենց ցավից։Եվ կան ժողովուրդներ, որոնք հենց այդ ցավից են կերտում իրենց ապագան։Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ գոյատևել է ոչ թե հեշտ ճանապարհներով, այլ պատմության ամենադժվար ուղիներով։Հետևաբար մեր ապագայի հարցը այսօր շատ պարզ է հնչում․արդյո՞ք մենք պատրաստ ենք մեր պատմությունից սովորել, որպեսզի կրկին դառնանք այն ժողովուրդը, որը կարողանում է վերածնվել նույնիսկ ամենածանր փորձություններից հետո։Ես գտնում եմ, որ պատրաստ ենք։Այդուհանդերձ, դա է վկայում 90-ականերին երկրաշարժի, սովի, ցրտի և խավարի պայմաններում մեր ժողովրդի տոկունությունը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան