Տղա՛ ջան, մամայիդ իմ մեքենայի մեջ փնտրելու տեղը, գնացե՛ք թուրքի դեմն առեք. Կարապետ Պողոսյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Համացանցից տեղեկացանք՝ Ամասիայում ԱԱԾ-ի, այսպես ասած, «արշավանքի» մասին։ Ի՞նչ է իրականում կատարվել, ինչո՞ւ էր Ազգային անվտանգության ծառայությունն անհանգստացել Ամասիա Ձեր այցից:

— Եթե շատ կարճ պատասխանեմ, որովհետեւ ես հայ եմ, իսկ ԱԱԾ-ն անհանգստանում է յուրաքանչյուր հայի գործողություններից, այցելություններից: Իրենց համար, երեւի, ավելի հաճալի են թուրքական այցելությունները։

Ի դեպ, Ձեր մոտ հարցազրույցի գալու ճանապարհին տեսա իմ համար մի շատ սարսափելի տեսարան, երբ վրացական համարներով բեռնատարի տարբեր հատվածներում թուրքական դրոշներ էր եւ թուրք, այսպես ասած, հերոսների նկարներ կար վրան: Ըստ երեւույթին, Բավրայի անցակետով էր անցել, արդեն մտնում էր Երեւան:  Չեմ կարծում, թե սահմանին իրեն ստուգած լինեին, չէ որ իրենք արտոնյալներ են ու ամենակարեւորը՝ հայ չեն, թուրք են։ Լավ, գոնե ամբողջ Բավրայի անցակետի աշխատողների մեջ բառիս ուղիղ իմաստով մի տղա չի եղե՞լ, որ չեմ ասում, թե այդ դրոշը պոկեր, վնասեր, բայց գոնե դրան հասկացներ, որ՝ ընկե՛ր, մի՛ արա, պետք չի՛, ճիշտ չի՛, առավել եւս ամբողջ աշխարհում առկա այս զգայուն իրավիճակում:

Ճանապարհին այդքան պարեկներ կային կանգնած, բայց ես էի փորձում կանգնեցնել այդ մեքենան: Ու կանգնեց այն պահին, երբ տեսավ պարեկներ կան, իսկ այդ ամենը տեսնելով՝ պարեկը թողեց փախավ, նույնն էլ այդ բեռնատարը: Այսինքն՝ իրենք էլ գիտեն, որ Հայաստանի ոստիկանությունը, ուժայիններն իրենց եղբայրներն են։

Ինչո՞ւ եք զարմանում, պարոն Պողոսյան, այս իշխանության բերած «խաղաղության դարաշրջանի» արդյունքն է, պետք է համակերպվեք, որ հաճախակի եք տեսնելու թուրքերի ու ադրբեջանցիների ՀՀ տարածքում:

— Իսկ հիշո՞ւմ եք այն պատմությունը, որ մեր հողի վրա կանգնած ադրբեջանցիները կանգնեցրեցին միկրոավտոբուսը, որը արցախցի երեխաներին տանում էր ֆուտբոլային խաղի եւ դռան վրայից սվին-դանակով քերեցին Արցախի դրոշը։ Սա՞ էր խաղաղությունը: Ու, ցավոք սրտի, այդ «խաղաղությունն» ամեն օր գալիս եւ մտնում է մեր տները:

Խաղաղության դարաշրջանը, ցավոք սրտի, չի կարող գալ, այն հաստատվում է: Իսկ խաղաղություն հաստատելու համար տվյալ ժողովուրդը պետք է ունենա առաջնահերթ ինքնասիրություն։ Եթե Բավրայից մինչեւ Երեւան գալիս է թուրքական մեքենա ու որեւէ ինքնասիրություն ունեցող տղա պետական մակարդակում չի փորձում այդ ամեն ինչը կանխել, ինձ թվում է` այս ժողովուրդը երբեք էլ այդ խաղաղությունը չի ունենա։

Վերադառնամ Ամասիայում տեղի ունեցածին. այնտեղ գնում է ադրբեջանցի եւ իրեն արտակարգ լավ է զգում ու որեւէ մեկը որեւէ խնդիր չի ստեղծում իր համար: Ընդհակառակը՝ ապահովում են իրենց անվտանգությունը։ Բայց գյումրեցի Պողոսյան Կարապետն իր երեւանցի ընկերների հետ գնում է Ամասիա, դեռ չհասած՝ արդեն ԱԱԾ-ի օպեր Արմենչիկը սկսում է հետապնդել։

Գոնե հիմա կբացահայտե՞ք, թե  ինչ «օպերացիա» էիք փորձում իրականացնել Ամասիայում՝ երեւանցի Ձեր ընկերների հետ, որ ԱԱԾ-ն էլ ընկեր էր Ձեր հետեւից:

— Վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ գնացել էինք ոչ քաղաքական նպատակներով: Իմ մեքենայում եղել են ռեժիսորներ, օպերատորներ: Նպատակը Ամասիայի մասին փաստագրական ֆիլմ պատրաստելն էր։ Հասկանալի է չէ՞, որ փաստագրական ֆիլմը չի կարող լինել քաղաքական. արվեստը չի կարող քաղաքականացվել, կարող է միայն իրականությունը ցույց տալ։ Բայց դեռեւս այնտեղ չհասած՝ արդեն ԱԱԾ-ի Արմենչիկն իր պետ Խաչուլիկի հրամանով, առանց օպերատիվ համարների, այլ «գոլդ» համարներով, սպիտակ, լավ լվացած մեքենայով, տեսանելի կերպով ընկել էր մեր հետեւից, փորձում էր հետապնդել: Կանգնեցրել եմ մեքենան, փորձել եմ հասկանալ ուզածն ինչ է, ասում է` եկել եմ մամայիս տեսնելու… Տղա՛ ջան, մամադ ավտոյիս մե՞ջ էր, որ եկել էիր տեսնելու: Դրա համա՞ր էիր 2 ժամ ավտոյիս հետեւից պտտվում: Չեմ ուզում վիրավորել, բայց մամայիդ իմ մեքենայի մեջ փնտրելու տեղը գնացե՛ք թուրքի դեմն առեք, որ մեր ազգային արժանապատվության հետ չխաղան, որ մամայիդ տեսնելու կարիք չունենան մյուսները։

Փաստացի ստացվում է, որ ես իմ հայրենիքում չեմ կարող ազատ շրջել, իսկ թուրքն իմ հայրենիքում ազատ շրջել կարող է: Սա՞ է խաղաղությունը։ Շատ կներեք, թքել եմ այդպիսի խաղաղության վրա։

Համենայնդեպս, ըստ ՔՊ-ական պատգամավորների, եռացող տարածաշրջանում Հայաստանը խաղաղության կղզյակ է… Ի՞նչ է ստացվում՝ կարկանդակ ու եգիպտացորեն ուտելով՝ այս իշխանությունը կարողացա՞վ շրջանցել պատերազմը:

— Եկեք ավելի ճիշտ անուններով խոսենք՝ ՔՊ-ականներ չեն, թուրքական գործակալներ են: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ասում են՝ ճտերն աշնան են հաշվում, իսկ մենք դեռեւս մարտ ամսի մեջ ենք: Եկեք սպասենք մինչեւ աշուն եւ տեսնենք` ինչ կլինի այդ խաղաղության հետ։ Այդ «պեռաշկի» ուտելն ինձ իսկապես վախեցնում է: Հիշում եմ 2020 թ.-ը, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսն էր թեւածում, Նիկոլ Փաշինյանն ասում էր` տնական օղիով այդ ամենի դեմը կարող ենք առնել: Դրա հետեւանքը եղավ այն, որ անկառավարելի վիճակ եւ հազարավոր զոհեր ունեցանք։ Շարունակությունն էլ անկառավարելի վիճակ ու հազարավոր զոհերն էին արդեն պատերազմի տեսքով։

 2018-ից մինչեւ 2020-ի գարնանը ՔՊ-ականներն ասում էին` ինչ եկել է Նիկոլ Փաշինյանը, սահմանին գեթ մեկ կրակոց չկա: Այո՛, չկար, որովհետեւ մեր թշնամին այդ ժամանակահատվածն օգտագործեց, գիտեր, որ իրեն այստեղից չեն խանգարելու եւ սկսեց դիրքերում ամրաշինական, բիտոնային աշխատանքներ անել, որն իր համար շատ կարեւոր էր մեկնարկային կետերն ապահովելու եւ ռազմական գործողությունների ժամանակ առավելություն ունենալու համար։ Հարցրեք այդ տարիներին Արցախում ծառայած «պոստավիկ» տղերքին, ասում են՝ տեսնում էինք` գալիս է էքսկավատորը, կապ էինք տալիս, որ պիտի կրակենք, որովհետեւ արդեն մեր դիմաց է կանգնած, գործ է անում, ասում էին` չէ՛, վարչապետը գնում է խաղաղության, չկրակեք: Այդ, այսպես կոչված, «խաղաղության» ճանապարհին ունեցանք հազարավոր տղերքի կորուստներ, ամբողջական Արցախի կորուստ, այսօր Տավուշում, Կապանում արդեն թուրքը նստած է:

— Ի դեպ, հաշվի առնելով, որ իրանական պատերազմն արդեն հասել է Նախիջեւան, այս իրավիճակում մենք ի՞նչ պետք է անենք:

Մենք ովքե՞ր ենք: Հայաստանի Հանրապետության ղեկին չկա մեկը, որը երկրի շահերն առաջ տանի։ Հետեւաբար, եթե չենք կարողանալու կարճ ժամանակահատվածում փոխել այդ ղեկին նստածին եւ ներկայացնել այնպիսի մարդկանց, ովքեր կկարողանան իսկապես աշխատել, կմնանք այս պատերազմի տակ՝ բառիս բուն իմաստով։ Արցախն Ադրբեջանին ուղղակի նվեր չտվեցին։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Արցախն Ադրբեջանը չնվաճեց, չգրավեց, նվեր ստացավ Նիկոլ Փաշինյանի ձեռքից: Սա իզուր չէր։ Այդ նվերն իրեն տվել էին հենց Իրանի դեմ Ադրբեջանին օգտագործելու համար։ Ու հիմա ամեն ինչ կարելի է սպասել։ Օրինակ, վաղը, մյուս օր կարո՞ղ է Ադրբեջանը մտնի ռազմական գործողությունների մեջ ու Նիկոլ Փաշինյանն ասի՝ մեր զինապահեստներում դեռեւս զենք է մնացել, եկեք տանք մեր բարեկամ Ադրբեջանին։ 6 միլիարդի զենք արդեն նվիրել է չէ՞  Ադրբեջանին, ոչինչ չի խանգարում, որ մի հատ էլ նվիրի: Եթե մի հնդկական զենք են բերել, դա էլ կտանեն, նվեր կտան Ալիեւին։ Իսկ դրա հետեւանքով մենք կունենանք այն, որ իրանական հրթիռները մեր գլխին կկախվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում