«Ինտերի» հերթական հայերեն հրապարակումն ու հայկական «տարան, տարան»-ը(տեսանյութ)
Սպորտ
Մարտի 8-ին` ժամը 23:45-ին, Իտալիայի առաջնության 28-րդ տուրում կկայանա «Միլան» — «Ինտեր» սուպերհանդիպումը։ Միլանյան դերբիից առաջ «Ինտերը» հերթական հայերեն հրապարակումն է արել։ Հենրիխ Մխիթարյանի դերբիում խփած գոլի դրվագը հայկական երաժշտության ներքո վերագրվել է այսպես.
«Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը։ Հետևեք մեզ՝ Հայաստանի համար ավելի շատ բացառիկ բովանդակության համար»,- գրված է հայտարարության մեջ։

