«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևանի մետրոպոլիտենը 45 տարեկան է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ուղերձ է հղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սկզբում այն ստեղծվեց որպես ժամանակակից տրանսպորտային լուծում՝ քաղաքին նոր շունչ ու արագություն հաղորդելու համար։ Սակայն տարիների հոսքում մետրոն վերաճեց ավելինի․ դարձավ Երևանի առօրյայի անբաժանելի մասը, քաղաքի զարկերակը, որ ամեն օր կապում է քաղաքի տարբեր ծայրերը, տարբեր մարդկանց ու տարբեր պատմություններ։

Քառասունհինգ տարիների ընթացքում այն ձևավորվեց ոչ միայն որպես ուղևորափոխադրող համակարգ, այլ որպես վստահելի ուղեկից՝ սերունդների ճանապարհին։

Այս տարիների ընթացքում փոխվել են սերունդներ, փոխվել է քաղաքը, բայց անփոփոխ է մնացել մեկ կարևոր բան՝ մետրոյականների նվիրումն ու պատասխանատվությունն իրենց աշխատանքին: Ամեն օր, երբ առաջին գնացքը դուրս է գալիս գիծ, սկսվում է նոր պատմություն՝ լի հանդիպումներով, աշխատանքային ճանապարհներով, սպասումներով ու հույսերով։ Այդ ամենի հիմքում մեր աշխատակիցներն են՝ մեքենավարներ, հերթապահներ, ինժեներներ, սպասարկող անձնակազմ, ովքեր հաճախ անտեսանելի են մնում, բայց իրականում ապահովում են քաղաքի բնական ռիթմը։

Իմ առանձնահատուկ երախտագիտությունը մեր աշխատակիցներին։ Ձեր լուռ, ամենօրյա աշխատանքը վստահություն է ստեղծում հազարավոր ուղևորների համար։ Դուք եք այն մարդիկ, որոնց շնորհիվ մետրոն պարզապես տրանսպորտ չէ, այլ ապահով ու վստահելի միջավայր։

Խորին շնորհակալություն եմ հայտնում մեր վետերաններին, ովքեր տարիներ առաջ հիմք դրեցին մետրոյի կայացմանն ու զարգացմանը։ Ձեր փորձը, ձեր պատասխանատվությունն ու հավատը ձևավորել են այն համակարգը, որի վրա այսօր մենք շարունակում ենք կառուցել ապագան։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին՝ մետրոյի զարգացման ծրագրերին ցուցաբերվող շարունակական աջակցության և ֆինանսական ներդրումների համար։

Եվ իհարկե՝ շնորհակալություն մեր ուղևորներին։ Ձեր վստահությունն ու ընտրությունը մեզ պարտավորեցնում են լինել ավելի լավը, ավելի կազմակերպված և ավելի ժամանակակից։

45 տարին կարևոր հանգրվան է, բայց նաև նոր ճանապարհի սկիզբ։ Մենք շարունակելու ենք արդիականացնել մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, բարելավել ծառայությունների որակը և պահպանել այն արժեքները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։

Թող մետրոն շարունակի մնալ մեր քաղաքի վստահելի շարժը, այն վայրը, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ մի պահ միավորվում են նույն ուղղությամբ շարժվելու համար։

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս 45-ամյակի առթիվ և շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ այս ճանապարհը միասին անցնելու համար»։

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը