«Ժողովուրդ». Գործարար Արման Հակոբջանյանն իր աշխատողներից վերցնում է աշխատավարձային քարտերը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Այն բոլոր գազալցակայաններում, որոնք պատկանում են գործարար Արման Հակոբջանյանին, աշխատակիցներից վերցնում են աշխատավարձային քարտերը և հենց իրենք էլ ամբողջովին տնօրինում են քարտին փոխանցվող գումարների շարժը»,– ArmLur.am-ին այս մասին ահազանգում է այդ գազալցակայաններում նախկինում աշխատած և տուժած քաղաքացիներից մեկը։
«Եթե աշխատողներից մեկը դուրս է գալիս աշխատանքից կամ նրան հեռացնում են, տվյալ գազալցակայանի տնօրենը քարտերը պահում է իր մոտ։ Երբ վերջնահաշվարկը փոխանցում են տվյալ աշխատողի քարտին, տնօրենն ամբողջովին հանում է և, առանց մի կոպեկ թողնելու քարտին, վերադարձնում ազատված աշխատողին»,– հայտնում է մեզ ահազանգած քաղաքացին։
Նա նաև անցնում է հարուցված վարույթներով, և արդեն տեղեկություններ կան, որ գուցե ազատությունից զրկվի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

