Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ակտիվորեն վատթարանալ
ՄիջազգայինԻրանական աղբյուրը հայտնում է.
«Ադրբեջանը, լինելով սիոնիստական ազդեցության տակ, Իրանին վարկաբեկելու լայնածավալ մեդիա արշավ է սկսել:
Սիոնիստական լոբբիի ճնշման տակ Ադրբեջանի կառավարությունը լայնածավալ մեդիա գործողություն է սկսել: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Իրանի կողմից սիոնիստական ռեժիմի դեսպանատան և Աշկենազի սինագոգի դեմ ենթադրաբար ծրագրված «ահաբեկչական հարձակումները» կանխվել են: Իրանի ԻՀՊԿ-ն մեղադրվում է դիվերսիաների ծրագրման մեջ»:

