«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Համեղ նրբաբլիթներ, կանանց տոնն ազդարարող ծաղիկներ, լավ երաժշտություն․ «Комсомольская правда в Армении»-ի ակցիան՝ 20-ամյակի առթիվ

Տեսանյութեր

Ռուսական լավ երաժշտություն, քաղցր նրբաբլիթներ, տաք թեյ, ժպիտներ պարգեւող ծաղիկներ՝ հենց փողոցում, յուրաքանչյուր անցորդի համար: Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ ահա այսպիսի յուրօրինակ ակցիայով Երեւանի կենտրոնում հանդես եկավ արդեն երկու տասնամյակ Հայաստանում հրատարակվող «Комсомольская правда в Армении»-ն:

«Բորշչ» ռեստորանի դիմաց կազմակերպված ջերմ ակցիայի ընթացքում անցորդներին անվճար բաժանվում էր «Комсомольская правда в Армении» թերթի հավելվածը։ Իսկ յուրաքանչյուր կանգ առնող հյուրասիրվում էր «Բորշչ» ռեստորանի քաղցր ու համեղ նրբաբլիթներով, կանայք՝ նաեւ գարնանային ծաղիկներով։ Իսկ այս ամենի ֆոնին հնչող ռուսական երաժշտությունը ստեղծում էր իսկական տոնական տրամադրություն։

Անակնկալը ստացվեց: Տարբեր տարիքի անցորդներ զարմացած կանգ էին առնում, հետաքրքրվում՝ ինչ է կատարվում։ Իսկ խմբագրակազմը, պարզապես, շնորհակալություն էր հայտնում հավատարիմ ընթերցողներին, հյուրասիրում նրանց եւ ընդունում ի պատասխան շնորհավորանքները:

Շատերը պատմում էին, որ տարիներ շարունակ կարդում են թերթը, հիշում նրա ամենահետաքրքիր հրապարակումները եւ երկարակեցություն մաղթում: Իսկ ոմանք էլ վերցնում էին թերթը եւ կարճ ու կոնկրետ արձագանքում. «Շնորհակալություն, որ դեռ կա լավ լրագրություն»։

Նշենք, որ երկու տասնամյակ շարունակ «Комсомольская правда в Армении»-ն ամեն ուրբաթ իր ընթերցողներին ներկայացնում է ամենակարեւոր, ամենահետաքրքիր եւ երբեմն էլ ամենաքննարկվող թեմաները՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ, հասարակությունից մինչեւ մարդկանց անձնական պատմություններ։ Եվ դատելով ակցիայի հանդեպ ցուցաբերած ջերմ արձագանքներից՝ կարելի է վստահ ասել․ «Комсомольская правда в Армении»-ի պատմությունը շարունակվում է։ Ընթերցողների հետ նման կենդանի հանդիպումները, թերեւս, դրա լավագույն ապացույցն են։ Այո՛, երկու տասնամյակ լինել հայկական մեդիա դաշտում՝ սա պարզապես թիվ չէ, սա վստահություն է, ռուսալեզու ընթերցողի հետ ձեւավորված անքաքտելի կապ եւ լրագրության հանդեպ հավատ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը