Երբ է Թրամփը պատրաստվում ավարտել Իրանի հետ պատերազմը
ՄիջազգայինԵվ այսպես, երբ է Թրամփը պատրաստվում ավարտել Իրանի հետ պատերազմը:
Ինչպես նա երեկ հայտարարեց, պատերազմը կշարունակվի մինչեւ «Իրանի անվերապահ կապիտուլյացիան»: Ամնիջապես սկսվեց խոսակցությունը, թե «այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու»: Բայց ահա, Սպիտակ տունը հանդես եկավ հեռուն տանող մտքեր առաջացնող բացատրությամբ:
Այսպիսով, Թրամփի մամուլի խոսնակը բացատրեց, թե ինչ ասել է «անվերապահ կապիտուլացիան» ըստ ԱՄՆ գործող նախագահի: Այն է` Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնում։
Ամենահետաքրքիրն այն է, թե այդ երբ «Իրանը սպառնալիք չի ներկայացնելու»: «Երբ նախագահ Թրամփը խոսում է անվերապահ կապիտուլյացիայի մասին, նա նկատի ունի, որ որպես ԱՄՆ զինված ուժերի գերագույն հրամանատար և ազատ աշխարհի առաջնորդ, որոշ պահի կորոշի, որ Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների, մեր զորքերի և Մերձավոր Արևելքում գտնվող մեր ուժերի համար»,- բացատրեց է Սպիտակ տան մամուլի քարտուղար Լևիթը։
Այդ տրամաբանությամբ, Թրամփը կարող է վաղն առավոտյան արթնանալ եւ որոշել` վերջ, Իրանն արդեն վտանգ չի ներկայացնում, ես հաղթեցի, դադարեցնում եմ պատերազմը:
Կարելի է մտածել այսպես. պատերազմի ավարտը որեւէ կապ, գոնե Սպիտակ տան պատկերացմամբ, չունի, թե կոնկրետ պահին ինչ վիճակում է ռազմական դրություն, ինչ ռազմական պոտենցյալ ունի Իրանը, ԱՄՆ-Իսրայելը: Մի խոսքով, որեւէ կապ չունի դասական այն իմաստի հետ, որը թույլ է տալիս հասկանալ, թե ով հաղթեց պատերազմը: Փոխարենը, հաղթող-չհաղթողի որոշումը տեղափոխվում է աբսուրդի դաշտ` Թրամփն ինքն է որոշելու` միայն իր համար հասկանալի չափորոշիչներով: Ընդ որում, անկախ անգամ այն հանգամանքից, որ տվյալ պահին ռազմական իմաստով Իրանի վիճակը կարող է եւ շատ ավելի նախապատվելի լինել: Այսինքն, սկսում է տպավորություն առաջանա, որ Թրամփը սկսում է իրավիճակից դուրս գալու արհեստական ելք մշակել. եթե անգամ ԱՄՆ-ի ռազմական գործերը շատ վատ ընթանան կամ Իրանի դեմ ռեալ հաղթանակի հնարավորությունը դառնա չնչին, Թրամփը պարզապես կարող է իրեն հաղթող հռչակել եւ կանգնեցնել պատերազմը: Իսկ դա տանում է այն մտքին, որ Թրամփն իրական հաղթանակի հույս արդեն չունի եւ հիմա դեմքը փրկելու միջոց է մոգոնել:
Միայն թե դա կարող է չաշխատեա. Իրանը պարզապես կարող է Թրամփի նման հայտարարությանը պապասխանել նոր հրթիռներով:

