Թրամփի վիճակը դեռ միայն վատանում է

Վերլուծություն

Եվ այս­պես, Ի­րա­նում պա­տե­րազ­մը մտնում է մի այն­պի­սի փուլ, երբ, ինչ­պես ա­սում են, վեր­ջը չի ե­րե­ւում: Թե կող­մե­րից որ մե­կը մյու­սին ինչ հար­ված­ներ է հասց­նում, ար­դեն դար­ձել են հա­վել­յալ դե­տալ­ներ: Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա է. հիմ­նա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րը շա­րու­նա­կում են ա­մե­նօր­յա ռե­ժի­մով ի­րար հար­վա­ծել, եւ տե­սա­նե­լի չէ, որ ո­րե­ւէ մեկն այս պա­հին ինչ­–որ ա­ռանձ­նա­հա­տուկ ա­ռա­վե­լութ­յուն ու­նի:

ՆԵՐՔԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Ն­ման ի­րա­վի­ճա­կը, ինչ խոսք, ա­ռա­ջին հեր­թին գնա­լով խո­րա­ցող խնդիր է դառ­նում Թ­րամ­փի հա­մար: Ա­մե­րիկ­յան զուտ ռազ­մա­կան կո­րուստ­նե­րը, ե­թե դեռ մի կողմ ենք թող­նում պա­տե­րազ­մի ա­ռաջ բե­րած ա­նուղ­ղա­կի կո­րուստ­նե­րը, գնա­լով միայն ա­վե­լա­նում են: Արդ­յուն­քում, նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ սրվում են մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ­–ի ներ­սում Թ­րամ­փին ուղղ­ված հար­ցե­րը` հա­նուն ին­չի՞, Նա­հանգ­նե­րի կոնկ­րետ  ո՞ր շա­հի հա­մար են այդ բո­լոր կո­րուստ­նե­րը: Ըստ այդմ, աչ­քի ա­ռաջ սրվում է նաեւ Թ­րամ­փի դեմ ներ­քին քա­ղա­քա­կան ճնշու­մը:

­Դե­մոկ­րատ­նե­րին հա­ջող­վեց ան­գամ Սե­նա­տի օ­րա­կարգ մտցնել բա­նա­ձեւ, ո­րը նա­խա­տե­սում էր ար­գե­լել Թ­րամ­փին` նոր հար­ված­ներ հասց­նել Ի­րա­նին, նաեւ այն հիմ­քով, որ Կոնգ­րե­սից նա պա­տե­րազմ սկսե­լու թույլտ­վութ­յուն չի ստա­ցել: Ճիշտ է, հան­րա­պե­տա­կան­նե­րին հա­ջող­վեց մեծ­ա­մաս­նութ­յուն ու­նե­նա­լու հաշ­վին ձա­խո­ղել նման ո­րո­շու­մը, բայց դա դեռ միայն սկիզն է: Այն ի­մաս­տով, որ ա­մե­րիկ­յան ներ­քին օ­րենսդ­րութ­յան հետ կապ­ված եւս Թ­րամ­փի դիր­քե­րը գնա­լով միայն թու­լա­նում են: Ին­չին, ի դեպ, իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րով մե­ծա­պես նպաս­տեց նաեւ Ի­րա­նը:

­Բանն այն է, որ դե­մոկ­րատ­ներն այս փու­լում հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն Թ­րամ­փի առ­տաջ դնել ա­մե­րիկ­յան օ­րենսդ­րու­թյու­նից բխող կոնկ­րետ հար­ցադ­րում­ներ, սկսած փաս­տը ֆիք­սե­լուց, որ ա­մե­րիկ­յան ոչ մի նա­խա­գահ ի­րա­վունք չու­նի ա­ռանց թույլտ­վութ­յան պա­տե­րազմ սկսել: Ու ե­թե սկսել է, ա­պա, ըստ ԱՄՆ Սե­նա­տում դե­մոկ­րա­տա­կան ​​փոք­րա­մաս­նութ­յան ա­ռաջ­նորդ Չակ Շու­մե­րի հայ­տա­րա­րութ­յան. «Թ­րամ­փը կրում է Մեր­ձա­վոր Ար­եւել­քում տի­րող քաո­սի ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը»: Իսկ սա ար­դեն Թ­րամ­փի հա­մար չա­փա­զանց լուրջ մե­սիջ է. ե­թե այս պա­հին, երբ նա ու­նի եր­կու պա­լատ­նե­րում մե­ծա­մաս­նութ­յուն, դեռ կա­րո­ղա­նում է ար­գե­լա­փա­կել այդ հայ­տա­րա­րութ­յու­նից բխող հե­տե­ւանք­նե­րը, ա­պա ի՞նչ է լի­նե­լու, երբ պա­լատ­նե­րից մե­կում նա կորց­նի մե­ծա­մաս­նութ­յու­նը: Իսկ դա, ի դեպ, կա­րող է տե­ղի ու­նե­նալ ար­դեն այս աշ­նա­նը:

­Բայց Ի­րանն իր ո­րո­շա­կի գոր­ծո­ղութ­յուն­նե­րով այդ թե­ման ար­դեն ներ­կա պա­հին է ստի­պում բե­րել օ­րա­կարգ: Այս­պես, թեեւ այս ֆո­նին Թ­րամ­փի թիմն ու­զում է ա­մեն կերպ հա­մո­զել, թե Ի­րա­նի դեմ ոչ թե պա­տե­րազմ են ի­րա­կա­նաց­նում, այլ ինչ-որ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն: Սա­կայն Ի­րա­նը լիո­վին ոչն­չաց­րեց այդ վար­կա­ծը` սկսե­լով հար­վա­ծել տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան դես­պա­նատ­նե­րին: Հաս­տա­տութ­յուն­նե­րին, ո­րոնք, հի­շեց­նենք, տվյալ երկ­րի, կոնկ­րետ դեպ­քում` ԱՄՆ-ի տա­րածք են. դես­պա­նա­տա­նը ռազ­մա­կան հար­ված հասց­նե­լը նույնն է, ինչ հար­վա­ծելն այդ երկ­րին: Այ­սինքն, Ի­րա­նը հար­վա­ծել է ԱՄՆ-ին, ո­րի դեպ­քում Թ­րամ­փը պար­զա­պես պար­տա­վոր էր դի­մել Կոնգ­րե­սին եւ Սե­նա­տին, պաշ­տո­նա­պես ֆիք­սել, որ ԱՄՆ-ն ռազ­մա­կան հար­ձակ­ման է են­թարկ­վել, եւ պա­տե­րազ­մի թույլտ­վութ­յուն ստա­նար: Բայց նման դի­մու­մը Թ­րամ­փի հա­մար կոր­ծա­նա­րար է լի­նե­լու. պետք է այդ դեպ­քում բա­ցատ­րել` բա այդ ին­չո՞ւ Ի­րա­նը ո­րո­շեց հար­վա­ծել ԱՄՆ­–ին` ի դեմս դես­պա­նատ­նե­րի: Թ­րամ­փին կմնա ար­դա­րա­նալ` ռազ­մա­կան օ­պե­րա­ցիա­յի մի­ջո­ցով հար­վա­ծում էի Ի­րա­նին, նրանք էլ հար­վա­ծե­ցին մեզ: Իսկ դա դառ­նում է փաս­տագր­ված հիմք, որ Թ­րամ­փի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում ԱՄՆ-ն քաշ­վել է պա­տե­րազ­մի մեջ, որն ար­դեն իմ­պիչ­մեն­տի թե­մա է: Բայց դա էլ ամ­բող­ջը չէ. Սե­նա­տում եւ Կոնգ­րե­սում Թ­րամ­փին նաեւ պաշ­տո­նա­պես հարց­նե­լու են` բա այդ ին­չո՞ւ հան­կարծ ո­րո­շե­ցիր ռազ­մա­կան օ­պե­րա­ցիա սկսել Ի­րա­նի դեմ: Կպտտ­վեն-կպտտվեն եւ կհաս­նեն այն բա­ցատ­րութ­յա­նը, որ հա­նուն Նե­թան­յա­հու­ի: Ու կստաց­վի` Թ­րամ­փը հա­նուն Նե­թան­յա­հու­ի է ԱՄՆ-ին ներ­քա­շել պա­տե­րազ­մի մեջ: Դա ար­դեն հաս­տատ իմ­պիչ­մեն­տի թե­մա է, ին­չը հա­րա­մե­լու է Թ­րամ­փի նա­խա­գա­հութ­յան մնա­ցած ողջ ժամ­կե­տը` նաեւ նրան թու­լաց­նե­լով մյուս բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րում: Կա­րե­լի է պաշ­տո­նա­պես չտես­նե­լու տալ Ի­րա­նի հար­ված­ներն ԱՄՆ-ի դես­պա­նատ­նե­րին: Բայց դա էլ քիչ բան կտա. երբ դես­պա­նատ­նե­րը ոչն­չա­նում են ա­մե­նօր­յա ռեժի­մով, այ­սինքն, ա­մեն օր ԱՄՆ-ն­ են­թարկ­վում է Ի­րա­նի հար­ված­նե­րին, դա ար­դեն ան­տե­սե­լը հնա­րա­վոր չէ:

ԹՐԱՄՓԸ ԵՄ–ԻՆ ՄՂՈՒՄ Է ԴԵՊԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐ

Ի­հար­կե, Թ­րամ­փի այս բո­լոր խնդիր­նե­րին գա­լիս են գու­մար­վե­լու նաեւ ռազ­մա­կան ուղ­ղութ­յամբ կո­րուստ­նե­րը: Այն, որ ակ­տի­վո­րեն նվա­զեց­վում են այդ կո­րուստ­նե­րի ի­րա­կան մասշ­տաբ­նե­րը, իր հեր­թին է գա­լիս հիմ­նա­վո­րե­լու, թե Ս­պի­տակ տու­նը դրա տակ ինչ խո­շոր խնդիր­ներ է տես­նում: Բայց այս բո­լոր ներ­քին խնդիր­նե­րի հա­մար «կրա­կին յուղ լցնե­լու» է­ֆեկտ են թող­նում նաեւ այն ա­նուղ­ղա­կի բար­դութ­յուն­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­նում են ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով, այդ թվում` սեփա­կան դաշ­նա­կից­նե­րի հետ կապ­ված Թ­րամ­փի ա­ռանց այդ էլ վատ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­ռու­մով:

­Մի­գու­ցե է­ներ­գա­կիր­նե­րի գնե­րի սկսված թռիչ­քից Թ­րամ­փը մի բան էլ օգտ­վի, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ նրա տրա­մադ­րութ­յան տակ է նաեւ Վե­նե­սո­ւե­լա­յի նավ­թը: Բայց նա­եւ ի­րա­կա­նութ­յունն այն է, որ այդ ա­ժիո­տա­ժից ցնցում­ներ են ա­ռա­ջա­ցել ողջ ֆոն­դա­յին հա­մա­կար­գում, ո­րը հա­զիվ թե նավ­թի հաշ­վին Թ­րամ­փը կա­րո­ղա­նա փոխ­հա­տու­ցել: Մաս­նա­վո­րա­պես, ըստ փոր­ձա­գի­տա­կան հաշ­վարկ­նե­րի, միայն եր­կու օ­րում` մար­տի 3–4­–ին, երբ դեռ նոր էր սկսվում հա­մաշ­խար­հա­յին զար­գա­ցող խու­ճա­պը, աշ­խար­հը կորց­րել է 3.2 տրի­լիոն դո­լար: Դ­րա­նից 1.7 տրի­լիո­նը` ԱՄՆ–ն, մոտ 0.5 տրի­լիո­նը` Ճա­պո­նիան, մի փոքր պա­կաս` Հա­րա­վա­յին Կո­րեան: Ընդ ո­րում, այս հաշ­վարկ­նե­րում նե­րառ­ված չէ Եվ­րո­պան, որ­տեղ սկսել են ան­գամ «տա­րօ­րի­նակ» զար­գա­ցում­ներ նկատ­նել: Այս­պես, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի նավ­թի եւ գա­զի հիմ­նա­կան գնորդ­նե­րից է հենց Եվ­րո­պան: Բայց ա­հա, հե­րիք չէ փակ է մնում Հոր­մու­զի նե­ղու­ցը, դեռ մի բան էլ Կա­տա­րը հայ­տա­րա­րեց հե­ղուկ գա­զի ար­տադր­ման հիմ­նա­կան ձեռ­նար­կութ­յան փակ­ման մա­սին` ստա­ցած հար­ված­նե­րի արդ­յուն­քում: Ու հան­կարծ Եվ­րո­պան սկսեց գի­տակ­ցել, որ ռու­սա­կան նավ­թի եւ գա­զի հետ կապ­ված հայտ­նի խնդիր­նե­րի արդ­յուն­քում, ո­րին էլ գու­մար­վեց Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հար­ցը, հայտն­վում է է­ներ­գե­տիկ կո­լապ­սի շե­մին: Պատ­կե­րաց­րեք, ե­թե մինչ այդ Բր­յու­սե­լը միայն քմծի­ծա­ղով էր նայում նաեւ Հուն­գա­րիա­յի բո­ղոք­նե­րին, թե Ուկ­րաի­նան, մեծ վնաս­նե­րի պատր­վա­կով, դի­տա­վոր­յալ փա­կել է «Դ­րուժ­բա» նավ­թա­մու­ղը, հի­մա ար­դեն եվ­րա­չի­նով­նի­կութ­յունն այն կար­գի է ան­հանգս­տա­ցած, որ Զելենս­կուց պա­հան­ջում է ժամ ա­ռաջ այն բա­ցել` չհա­վա­տա­լով վնաս­ված լի­նե­լու պատ­մութ­յա­նը: Ու ան­մի­ջա­պես էլ թե­ման շի­կաց­րեց Պու­տի­նը, հայ­տա­րա­րե­լով, որ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է լիո­վին կանգ­նեց­նել դե­պի Եվ­րո­պա է­ներ­գա­կիր­նե­րի մա­տա­կա­րա­րում­նե­րը:

­Թե սա ինչ կերպ կանդ­րա­դառ­նա ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի եւ, առ­հա­սա­րակ, Ռու­սաս­տան–Եվ­րո­պա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վրա, ի­հար­կե, դեռ վաղ է եզ­րա­կա­ցութ­յուն­ներ ա­նե­լու հա­մար. ա­մեն բան կախ­ված է ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քից, թե դեռ որ­քան այդ մղձա­վան­ջը կշա­րու­նակ­վի: Սա­կայն ար­դեն այս պա­հին էլ հաս­կա­նա­լի է, որ այն ծանր տնտե­սա­կան կո­րուստ­նե­րը, ո­րոնք սկսել են կրել եվ­րո­պա­ցի­նե­րը, էա­պես է խո­րաց­նում հա­կա­մար­տութ­յու­նը Թ­րամ­փի հետ: Ի­հար­կե, իս­րա­յել­յան լոբ­բին­գը դեռ փոր­ձում է ա­մեն բան չա­փի մեջ պա­հել: Բայց, թե­րեւս, ճիշտ այն­քան, որ­քան Իս­րա­յե­լը կու­նե­նա Թ­րամ­փի կա­րի­քը: Իսկ դա, ի դեպ, կա­րող է շատ ա­րագ փոխ­վել, հաշ­վի առ­նե­լով, որ Թել Ա­վի­վում, նման է, որ խո­րը մտա­հո­գութ­յու­ններ են ի հայտ գա­լիս, թե Թ­րամ­փը գաղտ­նի բա­նակ­ցութ­յու­ններ է սկսել Ի­րա­նի հետ` մտա­ծե­լով խա­ղից դուրս գա­լու մա­սին:

ՍԵՊԱՐԱՏ ՀԱՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ

Ա­մեն դեպ­քում, CNN-ի փո­խանց­մամբ, Թ­րամ­փի խորհր­դա­կան­ներն ար­դեն ծայ­րա­հե­ղո­րեն են մտա­հոգ­ված ներ­կա զար­գա­ցում­նե­րից եւ «տա­կից» հա­մո­զում են Թ­րամ­փին` «հաղ­թա­նա­կ հռչա­կել» Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մում: Այ­սինքն, ին­չին ու­զում էինք, հա­սել ենք, Ի­րա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը գլխատ­ված է, հրթի­ռա­յին եւ մի­ջու­կա­յին հա­մա­կար­գե­րին մեծ վնաս է հասց­ված, հի­մա կա­րե­լի է նաեւ անց­նել բա­նակ­ցութ­յուն­նե­րի: Ըստ աղբ­յու­րի, Թ­րամ­փի ո­րոշ խորհր­դա­կան­ներ վա­խե­նում են, որ ար­շա­վը կվե­րած­վի եր­կա­րատեւ պա­տե­րազ­մի՝ ա­ռանց հստակ նպա­տակ­նե­րի եւ­ ան­խու­սա­փե­լիո­րեն կազ­դի ընտ­րութ­յուն­նե­րի վրա:

­Բայց արդ­յոք Ի­րա­նը ԱՄՆ­–ին «խա­ղից դուրս գա­լու» հնա­րա­վո­րութ­յուն կտա՞: Բանն այն է, որ, ըստ մի շարք փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րի, Թեհ­րա­նը դեռ իր ոչ բո­լոր խա­ղաթղ­թերն է օգ­տա­գոր­ծել: Նախ, հար­ված­ներ են սկսվել Amazon-ի տա­րա­ծաշր­ջա­նա­յին տվյալ­նե­րի կենտ­րոն­նե­րի վրա, ո­րը կա­րող է դառ­նալ ողջ հա­մա­ցան­ցի, եւ ա­ռա­ջին հեր­թին` բան­կա­յին եւ ա­ռեւտ­րա­յին հա­մա­կար­գե­րի հա­մար իս­կա­կան քաո­սի պատ­ճառ:

­Հա­ջոր­դը, կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Իս­րա­յելն ու ԱՄՆ–ն փոր­ձում են տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րին ռեալ պա­տե­րազ­մի մղել Ի­րա­նի դեմ, այդ թվում` ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի: Բայց այդ դեպ­քում Ի­րա­նը կա­րող է հասց­նել նաեւ «գոտ­կա­տե­ղից ներ­քեւ» հար­ված` խո­ցե­լով ջրի վե­րամ­շակ­ման հա­մա­կար­գը: Տա­րա­ծաշր­ջա­նում բնա­կան աղբ­յուր­ներ չկան, ջրի հիմ­նա­կան պա­հան­ջը բա­վա­րար­վում է ծո­վի ջրի ա­ղա­զերծ­ման մի­ջո­ցով` խո­շոր կա­յան­նե­րում: Ե­թե այդ կա­յան­նե­րը խոց­վեն, բո­լո­րի վի­ճա­կը կդառ­նա ան­տա­նե­լի: Ի դեպ, կա­յին նա­եւ խո­սակ­ցութ­յու­ններ, որ Թ­րամ­փը եւ Իս­րա­յե­լը նաեւ ի­րաք­յան քրդե­րին են դրդում` ցա­մա­քա­յին հար­ված­ներ հասց­նել Ի­րա­նին: Սա­կայն ի­րա­նա­կան ցա­մա­քա­յին ու­ժե­րը կո­րուստ­ներ չու­նեն, պատ­րաստ վի­ճա­կում են, եւ նման հար­ված­նե­րը, կար­ծես քրդերն էլ են լավ հաս­կա­նում, ի­րենց հա­մար կա­րող են դառ­նալ ինք­նաս­պա­նութ­յան պես մի բան:

Ու քա­նի դեռ չկա ի­րա­կան, հաղ­թա­կան ցա­մա­քա­յին ար­շա­վանք Ի­րա­նի դեմ, ինչն ան­գամ իս­րա­յել­ցի փոր­ձա­գետ­ներն են քիչ հա­վա­նա­կան հա­մա­րում, Թ­րամ­փի վի­ճա­կը շա­րու­նա­կե­լու է միայն վա­տա­նալ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում