«Նրանք խելագար են» ասում է անձ, ում հրամանով անտեղի եւ առանց պատճառ սպանվեցին անմեղ դպրոցական աղջնակներ
Հրապարակախոսություն«Մենք ուզում ենք գալ եւ ամեն ինչ մաքրել…», - Դոնալդ Թրամփ
Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի cleaning company-ն մաքրման անվան տակ ԵԿԱՎ եւ հատուկ գաղտնի գործողության հետեւանքով ԳՈՂԱՑԱՎ աշխարհում ամենամեծ ապացուցված ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐ ունեցող երկրի նախագահին...
Ֆիքսենք, որ Վենեսուելան ՄԱԿ-ի անդամ անկախ երկիր է, սակայն ԱՄՆ-ի համար ոչ ՄԱԿ-ը, ոչ որեւէ այլ միջազգային այլ կառույց կամ համաձայնագիր, նշանակություն չունեն:
Փետրվարի 28-ին Ամերիկան եւ Իսրայելը միասին կազմակերպեցին հերթական cleaning company-ն... Դարձյալ մաքրման նպատակով այժմ էլ հարձակվեցին ՄԱԿ-ի մեկ այլ երկիր` Իրանի վրա...
Զարմանալի զուգադիպությամբ Իրանը նույնպես ՆԱՎԹԻ եւ ԳԱԶԻ ՄԵԾ ՊԱՇԱՐՆԵՐ ունեցող երկիր է` գազով 2-րդ տեղն է աշխարհում, նավթով` 3-րդ...
«Մենք ուզում ենք ԳԱԼ եւ ՄԱՔՐԵԼ ամեն ինչ... Մենք ուզում ենք, որ նրանք ունենան լավ ԱՌԱՋՆՈՐԴ։ Մենք ունենք մի քանի մարդ, ովքեր, կարծում եմ, լավ աշխատանք կկատարեն», - հայտարարել է Թրամփը NBC News-ին տված հեռախոսազրույցի ժամանակ։
Իսկ երեկ Ամերիկայի տարբեր ծայրերից մոտ 20 կրոնական առաջնորդներ` պաստորներ, հավաքվել էին Օվալաձեւ աշխատասենյակում՝ համատեղ ԱՂՈԹՔ մատուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ բոլոր ամերիկացի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի Օվալաձեւ կաբինետում հավաքվել եւ աղոթք են բարձրացնում ամերիկացի զինծառայողների ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ համար, կարծես Իրանն է հատել օվկիանոսն ու ռմբակոծում է հազարավոր կիլոմետրեր իր երկրից հեռու գտնվող խեղճ ամերիկացի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ...
Աղոթք բարձրացնող պաստորները` այն է Բողոքական եկեղեցու ծխատեր քահանաները, արդյոք լսած կա՞ն Ռամադանի մասին... Մահմեդական հավատքի հինգ սյուներից մեկի՝ պասի, օրոք սպանվեց Իրանի հոգեւոր առաջնորդը...
Իսկ ինչպե՞ս է, որ հրեա ռաբբիները չսաստեցին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, չէ՞ որ հավատացյալ հրեաները ՇԱԲԱԹ օրով նույնիսկ լիֆտի կոճակը չեն սեղմում, ուր մնաց թե հրթիռների...
Իսրայելի ղեկավարությունը ողջ աշխարհին ցույց տվեց, որ չի հարգում նույնիսկ իր սեփական` եբրայական կրոնը, ուր մնաց թե հարգի մահմեդական Ռամադանը...
Սեփական շահը առաջ տանելու եւ միամիտ ժողովրդին կեղծ narrative-ներ հրամցնելու արվեստը տիրել է աշխարհը...
Մի հատ տենցն էլ մենք ունենք... Սա էլ է ուզում ԳԱԼ ու ՄԱՔՐԵԼ եկեղեցին, որը чулан էր անվանում... Սա էլ է ուզում ամենուր` նույնիսկ ԵԿԵՂԵՑՈՒՄ, միայն իր մարդկանց ՆՇԱՆԱԿԵԼ... Այդ նպատակով Հայաստանի «ԿԱՌԱՎԱՐԻՉ» կոչեցյալը ԲԱՆՏԱՐԿԵՑ Հայոց Առաքելական Եկեղեցու ՉՈՐՍ բարձրաստիճան հոգեւորականների... Լինելով ընդամենը ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՌԱՎԱՐԻՉ, քիթը խոթեց ՀՈԳԵՎՈՐ դասի գործերի մեջ... ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ է նշանակում ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՈՎ... Այն նույն ԱՇԽԱՐՀԻԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ որոշումներով, որոնց անվանում էր «վնգստացող»... Ահավոր է, երբ երկրի ղեկավարը դադարում է իրականությունը ադեկվատ ընկալել... Ինչպես եւ մեր «կառավարիչը», Թրամփը նույնպես արդեն վաղուց կտրվել է իրականությունից....
Հիշեցնեմ, 2025 թ. մայիսին նա ՌԴ ղեկավար Վ. Պուտինի հասցեին ասեց հետեւյալը. «Նա պարզապես խելագարվել է։ Նա ԱՆՏԵՂԻ բազմաթիվ մարդկանց է սպանում, եւ ես միայն զինվորների մասին չեմ խոսում»:
Այժմ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող մեկ այլ երկրի` Իրանի, ղեկավարության հասցեին է թույլ տալիս ասել նույնը. «նրանք խելագար են»...
«Նրանք խելագար են» ասում է անձ, ում հրամանով ԱՆՏԵՂԻ եւ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌ սպանվեցին անմեղ դպրոցական աղջնակներ, անձ, ում պատճառով շարունակում են զոհվել Իրանի անմեղ բնակիչներ...
Թեպետ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ուրիշ երկրների ռմբակոծությունը` ինչպես դա արվում էր Վիետնամում, Հարավսլավիայում, Իրաքում, իսկ այժմ էլ Իրանում, ամերիկյան նախագահների ԲԱԶՄԱԹԻՎ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻՑ ընդամենը մեկն է... Այդ են վկայում երկրագունդը ողողած «էփշտեյնյան զվարճանքների» միլիոնավոր ֆայլերը...
Հ.Գ. - «Եվ մենք ձեզ կառաջարկենք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ճիշտ կողմը»... Եվ սա Իրանին, որի ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ունի, ասում է ԱՄՆ նախագահ Թրամփը, ում երկիրը միայն 2026 թվականի հուլիսի 4-ին կդառնա ընդամենը 250 տարեկան... Եթե մինչ այդ չփլուզվի...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհրդի նախագահ

