Էդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագրիը «Կրասնոդարի» հետ
ՍպորտՀայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ. հունիս։ Ֆինանսական պայմանները չեն նշվում։ Սպերցյանի նախորդ պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Ես երկարաձգել եմ պայմանագիրը մինչեւ 2029 թվական, պարզապես պաշտոնական նորություն այդ մասին չի եղել»,– Սպերցյանի խոսքը մեջբերում է sport-express.ru–ն։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմի կազմում մասնակցել է 169 հանդիպման, խփել է 54 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում։

