ԱՄՆ-ն ու Իսրայելը խոցում են նաեւ իրանական նկարված «ինքնաթիռները» եւ հրթիռային կայանքները
ՄիջազգայինԻրանական լրատվամիջոցները հրապարակում են կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսք ունեն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից «խոցված» որոշ ինքնաթիռներ։
Ի դեպ, այս մարտավարությունը նոր չէ, կեղծ ինքնաթիռների եւ ամբողջական օդանավակայանների պրակտիկան լայնորեն կիրառվում էր նաեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Իրանն էլ այդ հին հնարքն արդեն կիրառել է 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ սովորական բեռնատարները «քողարկվում» էին որպես հրթիռային համակարգեր` իրենց վրա ընդունելով հակառակորդի թանկարժեք և սահմանափակ զինամթերքի հարվածները։
Ամբողջ հարցն այն է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն դեռ խաբվում են այդ հին հնարքից, չնայած տեխնոլոգիական գերժամանակակից հնարավորություններին:

