ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հարվածելու համար B-52 ստրատեգիական ռմբակոծիչների թռիչքի տեսագրությունը (Տեսանյութ)
ՄիջազգայինԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար նախատեսված B-52 ստրատեգիական ռմբակոծիչների թռիչքի տեսագրությունը։
Ինքնաթիռները զինված են AGM-158 JASSM հեռահար թևավոր հրթիռներով։ Սա նշանակում է, որ արձակումներն իրականացվում են Իրանի օդային տարածքից դուրս, առանց ռմբակոծիչների` խոցելիության գոտի մտնելու։ Իսկ դա ցույց է տալիս,որ Իրանի ՀՕՊ համակարգը դեռ միանգամայն մարտունակ է, այն է` ամերիկա-իսրայելական կողմը, չնայած բազում հայտարարություններին, օդային լիակատար գերակայություն չի ձեռք բերել։
Իրանական աղբյուրները եւս հաստատում են JASSM հեռահար թևավոր հրթիռներով հարվածելու փաստը` նշելով, որ այդօիսով ԱՄՆ-ն գործադրում է իր ոչ միջուկային ողջ զինանոցը, բայց ունի ընդամենը ներկայիս արդյունքը:

