Պարսից ծոցի երկրները, ԱՄՆ-ն եւ Իսրայելը մոտ են Patriot հակաբալիստիկ հրթիռները սպառելուն
ՄիջազգայինՈրոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը, Պարսից ծոցի երկրները (Քուվեյթ, Կատար, Բահրեյն, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Հորդանան) ունեին մոտավորապես 1600 Patriot հակաբալիստիկ հրթիռներ, որոնց արժեքը գերազանցում է 6 միլիարդ դոլարը։ Դրանք ներկայումս գրեթե ամբողջապես սպառվել են։ Հակաբալիստիկ հրթիռների միջին օգտագործումը ներկայիս պայմաններում հասել է մեկ թիրախի համար 3-5 հրթիռի։
Մոտավորապես նույն պատկերն է ԱՄՆ-ի եւ Իսրայելի մոտ: Այն պարագայում, երբ Patriot-ի հրթիռների արտադրությունը, ըստ բաց աղբյուրների, անցած տարի կազմել է 500 հատ: Այսինքն, Մերձավոր Արեւելքում առաջանում է ՀՕՊ հրթիռների սուր դեֆիցիտ, որը հնարավոր չէ արագորեն փակել արտադրության մեծացման հաշվին: Իսկ դա նշանակում է, որ իրանական հրթիռները, որոնք, ի դեպ, Իրանը ներկայումս շատ ավելի քիչ չափերով է օգտագործում, քան 12-օրյա պատերազմում` ի հաշվի դուպուկության կտրուկ բարձրացման, կսկսեն գործել շատ ավելի անարգել:

