«Իրավունք». Աննայի հեռանալը շարունակում է իր «սեւ գործն» անել ՔՊ-ի ներսում
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է.
«Բայց նաեւ շրջանառվում են խոսակցություններ, որ Աննայի հեռանալը, մեկ է, շարունակում է իր «սեւ գործն» անել ՔՊ-ի ներքին մթնոլորտի վրա, չնայած Փաշինյանը «դուխով» շարունակում է բոլորին հորդորել, թե ամեն բան լավ է, արդեն ընտրությունները կրել-պրծել ենք: Բանն այն է, որ թեմայից ինչ-որ չափով տեղյակները գերադասում են լռել: Դրանից էլ ավելի են սրվում անտեղյակների մռայլ տրամադրությունները, որ Նիկոլը, ինչպես աղբյուրներից մեկն արտահայտվեց. «Ընտանիքին փախցրել-տարել է, ինքն էլ ամեն պահի կարող է գնալ ու հիմա մեզ է առաջ գցում: Առանց այդ էլ ամեն ծանոթ-անծանոթի հետ թշնամացել ենք, որ հիմա էլ նույնը շարունակենք, բա մեր վերջն ի՞նչ է լինելու»: Ուստիեւ շատերը որոշել են ավել-պակաս աչքի չընկնել, բայց փորձելով ցույց տալ շեֆին, թե քրտնաջան աշխատում են: Մինչեւ կտեսնեն, թե այս վիճակն ուր է տանելու: Իսկ միջին մակարդակների որոշ ՔՊ-ականներ փորձում են նաեւ ընդդիմադիր հատվածի հին ընկեր-հարազատական կապերը վերականգնել, մոտավորապես այն ոգով, թե ում գործերն աջ գնացին, օգնի մյուսին»:

