Թրամփը լիովին դուրս է գրել Զելենսկուն
ՄիջազգայինՉնայած այս օրերին Զելենսկին համառորեն փորձում է շողոքորթել Թրամփին, թե կգամ, Իրանի հետ պատերազմում կօգնեմ, բայց երեւում է, որ ԱՄՆ նախագահը լիովին դուրս է գրել նրան:
Ամեն դեպքում, Թրամփը հրապարակավ հայտարարեց, որ հենց Ուկրաինայի առաջնորդն է խոչընդոտում ամբողջ բանակցային գործընթացը։
«Զելենսկին քիչ պատրաստակամություն է ցուցաբերել բանակցելու։ Նա խոչընդոտ է հանդիսանում։ Նա իր թևքում ոչ մի խաղաքարտ չունի, իսկ հիմա ավելի քիչ»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Politico-ն։
Այս զայրույթը կարելի է հասկանալ: Թրամփը ցանկանում էր մինչ Իրանին անցնելը, լիովին ձերբազատվել ուկրաինական խնդիրց: Զելենսկին խանգարեց, ու դա հիմա ԱՄՆ–ին լուրջ բարդությունների է տանում:

