Զելենսկին բանակով է սպառնում Հունգարիայի եւ Սլովակիայի ղեկավարներին

Միջազգային

Հույն «դեմոկրատական» հայտարարությամբ է հանդես եկել Զելենսկին: Նրա խոսքով. «Մենք հույս ունենք, որ ԵՄ-ում որեւէ մեկը չի արգելափակի 90 միլիարդը, և որ ուկրաինացի զինվորները զենք կունենան։ Հակառակ դեպքում, մենք այս մարդու [Օրբանի] հասցեն կտանք մեր զինված ուժերին՝ թող զանգահարեն նրան և շփվեն նրա հետ իրենց լեզվով»։

Սա ոչ այլ ինչ է, քան եվրոպական երկրների առաջնորդնեի հանդեպ բացահայտ ահաբեկչական սպառնալիք: Բայց Զելենսկու բնույթը նոր բան չէ, խնդիրն այստեղ այլ է, այն ակնհայտ նյարդային ռեակցիան, որը ցուցաբերում է նա:

Բանն այն է, որ թեեւ Հունգարիան և Սլովակիան են պաշտոնապես հայտաևրարել Զելենսկուն տրվելիք 90 միլիորդ դոլարն արգելափակելու մասին, սակայն ներկա պահին «տակից» դա է ցանկանում ողջ Եվրոպան: Իրանական պատերազմն այն կարգի նոր մարտահրավերներ է առաջ բերել, որ եթե մինչ այս էլ այդ 90 միլիարդի հարցը ծանր էր, ապա հիմա այն դառնում է Եվրոպայի համար ծայրահեղ լուրջ: Այսինքն, եթե ժամանակին Բրյուսելը փորձում էր ինչ–որ բան անել Հունգարիայի եւ Սլովակիայի դեմ, հիմա ընդամենը ձեւացնում են, թե բա ոնց կարելի է արգելափակել այդ վարկը:

Իսկ եթե այդ գումարը Զելենսկին չստացավ, ապա կանգնելու է նման խնդրի առաջ: Նախ, ինչպես այսօր պարզ հասկացրեց ԵՄ արտգործնախարար Կալլասը, Ուկրաինան պետք է մոռանա հակաօդային պաշտպանության հրթիռների մասին. եղածը Մերձավոր Արեւելք է գնալու:

Իսկ ահա ըստ Bloomberg–ի, եթե նաեւ 90 միլիարդը չլինի, ապա Ուկրաինան արդեն ապրիլին կարող է առանց արտաքին օգնության մնալ։

Այսինքն, բացի ռազմական ծախսերի համար գումարի բացակայությունից, Ուկրաինան խնդիրներ կունենա կենսաթոշակների, սոցիալական նպաստների և պետական ​​հատվածի աշխատավարձերի հետ արդեն ապրիլին։ Հա, բանակի աշխատավարձերը ներառյալ: Ու թե դա ինչ վիճակի է հասցնելու Զելենսկուն, հասկանալի է: Ըստ այդմ, եվրոպական ղեկավարներին ուղղված նման ահաբեկչական ուղղվածությամբ սպառնալիքների իմաստը հասկանալի են դառնում. դա անհույս վիճակի արտացոլում է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում