Զինադադարի կնքումից մինչև 2020-ի պատերազմը պատմությունը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ. Վաղարշակ Հարությունյան

Ներքաղաքական

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, գեներալ-մայոր Վաղարշակ Հարությունյանի ուղերձը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ․

«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ մի Մարդու, որն ունեցել է անգնահատելի ավանդ մեր նորագույն պատմության մեջ՝ պետության և ժողովրդի կերտած հաղթանակում։ Այս առիթով հարկ եմ համարում արձագանքել վերջերս հնչող այն պնդումներին, թե եթե Ղարաբաղյան հարցը ավելի վաղ փուլում լուծվեր, ապա մեզ համար հնարավոր կլիներ ավելի շահեկան տարբերակ։ Քանի որ 1992 թվականից եղել եմ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի, ինչպես նաև 1994թ. մայիսի 16-ի հրադադարի փաստաթղթի ստորագրման անմիջական մասնակիցներից, կարող եմ փաստել հետևյալը. Ադրբեջանը երբեք չի համաձայնել գնալ իրական զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։

Բանակցությունները նրանց համար առավելապես մարտավարական գործիք էին՝ ժամանակ շահելու, ուժեղանալու և հարցը հետագայում ուժային ճանապարհով լուծելու նպատակով։ Դրա վկայությունն էր Ադրբեջանի տարեցտարի աճող ռազմական բյուջեն, որը հասել էր ՀՀ պետական բյուջեին։ Ավելին՝ 1994 թվականի հրադադարի բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ամեն կերպ փորձում էր հասնել նրան, որ հայկական զորքերը հետ քաշվեն մինչև ԼՂԻՄ սահմանները, և կողմերը վերադառնան 1988 թվականի իրավիճակին։ Դա նրան չհաջողվեց։ Ադրբեջանը նաև դեմ էր ռուսական խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում՝ առաջարկելով ԵԱՀԿ դիտորդական առաքելություն։ Եվ, այնուամենայնիվ, հրադադարը կնքվեց, թեև Ադրբեջանը այն ստորագրեց ակնհայտ դժկամությամբ։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների։ Եվ եթե երբևէ լուծման Ադրբեջանը համաձայներ, ապա այն վաղուց իրականացված կլիներ։ Եվ մի բան էլ, Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը և զիջումների չգնալը աջակցությություն էր գտնում իրենց ողջ քաղաքական դաշտում։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Ղարաբաղը վերադարձնելու մտքից։ Զինադադարի կնքումից մինչև 2020 թվականի պատերազմը պատմությունը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե մեզ հաջողվեր առավել արդյունավետ զարգացնել տնտեսությունը, ապահովել կայուն և առաջանցիկ աճ, իրականացնել ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն, հզորացնել բանակը, ապահովել քաղաքական և ուժային հավասարակշռություն, նաև թույլ չտալ այնպիսի իրադարձություններ, որոնք հանգեցրին հասարակության պառակտմանն ու արտագաղթին։

Եվ այսօր բացարձակապես անարդյունավետ է խոսել այն մասին, թե ինչ կլիներ, եթե լուծման գնայինք ավելի շուտ, առանց ճշգրիտ իմանալու , թե ինչ առաջարկներ են եղել, և առանց գնահատելու, թե ինչի կհանգեցնեին առաջարկվող լուծումները։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է տեղի ունեցածը գնահատել սառնասրտորեն և օբյեկտիվորեն։ Առանց նման գնահատման՝ անհնար է դիմակայել ներկա և ապագա մարտահրավերներին»

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում