«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևան-Լայպցիգ մշակութային տարին կբացվի «Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan» ցուցահանդեսով

Մշակութային

Ս.թ.-ի մարտի 5-ին, «Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan» լայնածավալ ցուցահանդեսի բացման արարողությամբ կազդարարվի Երևան–Լայպցիգ մշակութային տարվա մեկնարկը: Լայպցիգի պատմական “Spinnerei” արվեստի համալիրում՝ “Untergeschoß 14” ցուցասրահում, կներկայացվի Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հավաքածուի ընտրանին։

Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող՝ «ՀայԱրտ» Արդի Արվեստի Կենտրոնի, ինչպես նաև Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի Կազմկոմիտեի, Լայպցիգի քաղաքապետարանի և Լայպցիգի ֆոտոգրքի փառատոնի կազմկոմիտեի համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը՝ «ՀայԱրտ» Կենտրոնի նոր ռազմավարության համատեքստում արդեն երկրորդ ներկայությունն է արվեստի միջազգային հարթակում։ Սրանով, «ՀայԱրտ» Կենտրոնն առաջին անգամ իր հավաքածուն է ներկայացնում Հայաստանի սահմաններից դուրս՝ փորագրանկարչության ավանդույթներով հարուստ գերմանական Լայպցիգ քաղաքում։

Ցուցահանդեսը ներկայացնում է Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հավաքածուն՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների ժամանակակից տպագրության արժեքավոր նմուշներ: Մասնավորապես կցուցադրվեն տպագրության ավելի քան 150 աշխատանքներ, որոնք ստեղծվել են բազմազան տեխնիկայով և որոնցում ներկայացված են 25-ից ավելի երկրների, այդ թվում՝ Հայաստանի արվեստագետների աշխատանքներ: Նախաձեռնության նպատակն է ամրապնդել և ընդլայնել հայ-գերմանական միջմշակութային երկխոսությունը, ներկայացնել ժամանակակից հայկական արվեստը միջազգային հարթակում և ստեղծել նոր հնարավորություններ արվեստագետների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության համար։

Ինչպես նշում է Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային Բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ԺՊ՝ Սոնա Հարությունյանը․ «Այս ցուցադրությամբ Հայաստանը ներառվում է գեղարվեստական տպագրության միջազգային համայնքի մեջ, քանի որ գերմանական Լայպցիգ քաղաքը հանդիսանում է գեղարվեստական տպագրության դարավոր ավանդույթների կենտրոն։ Միաժամանակ, այս ցուցահանդեսով կարևորվում է թե իրենց դարավոր ավանդույթները և թե հարթակ է տրամադրվում մեր երկրի երիտասարդ արվեստագետներին, ովքեր Լայպցիգում աշխարհի հետ խոսելու են գեղարվեստական տպագրության լեզվով»։

Երևան-Լայպցիգ մշակութային տարվա շրջանակներում մի շարք ծրագրեր են նախանշված, որոնք իրականացվելու են թե Երևանում, թե Լայպցիգում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան