Քրդերն Իրան չեն ներխուժել. Իրանական աղբյուրներ
ՄիջազգայինԻրանական աղբյուրները հաստատում են, որ սահմանային իրավիճակը լիովին կայուն է, եւ քրդական որեւէ հարձակում տեղի չի ունեցել:
Մասնավորապես «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով լավատեղյակ աղբյուրին, հաղորդում է, որ Իլամ նահանգի ամբողջ սահմանի երկայնքով, ինչպես նաև Քերմանշահի և Արևմտյան Ադրբեջանի սահմանների երկայնքով անվտանգությունը մնում է անփոփոխ, և իրավիճակը վերահսկողության տակ է։
Աղբյուրները նաև հաստատել են, որ արևմտյան լրատվամիջոցներում շրջանառվող հաղորդագրությունները՝ զինված քրդական խմբավորումների կողմից արևմտյան սահմանային շրջաններում ենթադրյալ հարձակումների մասին, չեն համապատասխանում իրականությանը.
Իրանի ռազմական և անվտանգության ուժերը հուսալիորեն պաշտպանում են պետական սահմանները՝ ցուցաբերելով ճշգրիտ համակարգում և ցանկացած սպառնալիքի հակազդելու պատրաստակամություն։ Իրավիճակը կայուն է, և երկրի անվտանգությունը երաշխավորված է։

