Իրանը խափանում է համաշխարհային ինտերնետը` ոչնչացնելով Amazon-ի տվյալների կենտրոնները
ՄիջազգայինԻրանը խափանում է համաշխարհային ինտերնետը: Դրան է տաում այն, որ Amazon-ի տվյալների կենտրոնները ոչնչացվում են արդեն երրորդ օրը։
Երեկ երեկոյան հարվածի տակ են հայտնվել Բահրեյնի սերվերները. սա չորրորդ հարձակումն է երեք օրվա ընթացքում։
Դուբայում գտնվող տվյալների կենտրոնը ոչնչացվել է։
Amazon-ի տվյալների կենտրոններն օգտագործվում էին Իրանի դեմ ԱՄՆ ռազմական և հետախուզական գործունեությանը աջակցելու գործում, պնդում են իրանցիները։
Արդյունքում, Մերձավոր Արևելքում սկսել է լիակատար քաոս առաջանալ: Մի շարք բանկեր անջատված են, մեծ ծավալի տեղեկատվություն կորել է, նույնիսկ առաքման ծառայությունները անջատված են։
Amazon-ը խուճապի մեջ է և փոխանցում է հզորությունը այլ սերվերների, բայց դա չի օգնում. այլ սերվերների բեռը կտրուկ աճում է, իսկ արագությունը՝ նվազում։ VPN-ները և շրջանցիկները արդեն սկսում են խափանվել, հանրագումարում հարվածն ուղղվում է ողջ համաշխարհային ինտերներտին։
Ամենամտագնապալիցն այն է, որ սա նախադեպ է ստեղծել. ամբողջ համաշխարհային ինտերնետը անջատելու համար բավական է պարզապես ֆիզիկապես ոչնչացնել հիմնական տվյալների կենտրոնները, այլ ոչ թե սկսել հաքերային հարձակումներ։

