Որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի ցուցակում որպես թեկնածու չեմ լինելու. Անի Կարապետյան
Ներքաղաքական«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, ուստի` ցանկանում եմ հստակ ու բաց խոսել ձեզ հետ։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ես մասնակցելու եմ բացառապես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ միայն գնալու եմ ընտրատեղամաս և կատարելու իմ քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով իմ նախընտրած ընդդիմադիր ուժի օգտին։ Որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի ցուցակում որպես թեկնածու չեմ լինելու և չեմ ներգրավվելու ընտրական գործընթացում որևէ այլ կարգավիճակով։
Այս ութ տարիների պայքարը եղել է ոչ թե անձնական նպատակ, այլ Արցախի... Այսօր արդեն Հայաստանի և հայ ժողովրդի լինելիության եւ անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Եվ այս պայքարը շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ և պատասխանատվությամբ։ Վստահ եմ՝ փոփոխությունների ժամանակը մոտ է և մեր երկիրը շուտով առաջ է շարժվելու նոր ու արժանապատիվ ուղիով։ Շնորհակալ եմ ձեզ` վստահության, աջակցության և անհանգստության` երբեմն էլ չհիմնավորված անհանգստության համար», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

