«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դավիթի այս նամակը ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների վրա նոր հարձակումներ գործելու առիթ դարձրեցին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական
Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. 

«Մինչ ամբողջ քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրություններին, վարչապետի՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Դավիթ Համբարձումյանը նամակով դիմել է ՀՀԿ ԳՄ-ին՝ առաջարկելով «դիմել ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին՝ Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնելու գործնական առաջարկով»։
Անցած երկու օրերին նկատեցի, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ Դավիթի այս նամակը նույնպես ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների վրա նոր հարձակումներ գործելու առիթ դարձրեցին։ Մեղադրանքն էլ այն է, իբր իմպիչմենտի օրակարագ առաջ բերելով, Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն փորձում են խոչընդոտել ընտրություններով Նիկոլին հաղթել պատրաստվող ընդդիմությանը։ Աբսուրդ այս մտքին, որպես կանոն, հետևում է մեղադրանքների այն շարանը, որն անցած տարիների ընթացքում ընդդիմության «հակասարգսյանական թևը» վաղուց արդեն մատի փաթաթան է դարձրել ու այդկերպ «արդարացնում» Նիկոլի դեմ քաղաքական իրական պայքար տանելու իր անկարողությունը։
Իհարկե, միանգամայն անիմաստ է այդ մարդկանց մտատանջանքներին անդրադառնալը։ Նման բանավեճը մեզ ոչ մի տեղ չի բերելու։ Շատ ավելի կարևոր է Դավիթ Համբարձումյանի առաջարկի քննարկումը։ Թե ինչու՞, խոսել եմ իմ հեղինակային նոր հաղորդման՝ «Վերլուծական Live»-ի ընթացքում։ Հաղորդման այդ հատվածը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։ Բայց նաև ասեմ, որ ո՛չ իմպիչմենտով, ո՛չ ընտրություններով և ո՛չ էլ այլ գործիքով հաղթանակ չի լինի, եթե չլինի իրական պայքար, ուժերի համախմբում ու գերլարում։ Մինչ այս պահը ես դա չեմ տեսնում։ Հնարավորությունը տեսնում եմ, բայց իրական գործը՝ ոչ։ Ուստի լավ կլիներ, եթե քաղաքական ուժերն իսկապես միավորվեին Նիկոլին հեռացնելու օրակարգի շուրջ։ Դա պարզապես անհրաժեշտություն է։
P.S. Հաղորդման ընթացքում խոսել եմ նաև այլ քաղաքական զարգացումների և հատկապես՝ անցած շաբաթվա ընթացքում «Հայրենիք» կուսակցության կայացրած՝ իմ կարծիքով չափազանց պատասխանատու և շատ հեռանկարային որոշման մասին։ Այս թեմայով դեռ շատ կխոսեմ»։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան