Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ. «Թրամփը կրում է Մերձավոր Արևելքում տիրող քաոսի ողջ պատասխանատվությունը»
ՄիջազգայինԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ շումերը հայտարարել է. «Թրամփը կրում է Մերձավոր Արևելքում (Արևմտյան Ասիա) տիրող քաոսի ողջ պատասխանատվությունը»։
Սա արդեն Թրամփի համար լուրջ մեսիջ է: Հաշվի առնելով, որ հանրապետականների շրջանակներում եւս շատերն են Իրանի դեմ պատերզմը խելահեղություն համարում:
Շումերը նաեւ հայտարարել է, որ ոչ մի ամերիկյան նախագահ իրավունք չունի առանց թույլտվության պատերազմ սկսել: Բնական է, այս ֆոնին Թրամփի թիմն ուզում է ամեն կերպ համոզել, թե Իրանի դեմ ոչ թե պատերազմ են իրականացնում, այլ ինչ-որ ռազմական գործողություն: Սակայն Իրանը լիովին ոչնչացրեց այդ վարկածը` սկսելով հարվածել տարածաշրջանում ամերիկյան դեսպանատներին:
Դեսպանատները, հիշեցնենք, տվյալ երկրի, կոնկրետ դեպքում` ԱՄՆ-ի տարածք են, դեսպանատանը ռազմական հարված հասցնելը նույնն է, ինչ հարվածել այդ երկրին: Այսինքն, Իրանը հարվածել է ԱՄՆ-ին, որի դեպքում Թրամփը պարզապես պարտավոր էր դիմել Կոնգրեսին եւ Սոնատին, պաշտոնապես ֆիքսել, որ ԱՄՆ-ն ռազնական հարձակման է ենթարկվել եւ պատերազմի թույլտվություն ստանար: Բայց նման դիմումը Թրամփի կողմի նրա համար կործանարար է լինելու: Այսինքն, Կոնգրեսն ու Սենատըւ պարզապես կհարցնի` բա այդ ինչո՞ւ Իրանը որոշեց հարվածել մեր դեսպանատներին: Թրամփին կմնա արդարանալ` ռազմական օպերացիայի միջոցով հարվածում էի Իրանին, նրանք էլ հարվածեցին մեզ: Այն է` Թրամփի գործողությունների արդյունքում ԱՄՆ-ն քաշվել է պատերազմի մեջ, որն արդեն իմպիչմենտի թեմա է: Բայց դա էլ ամբողջը չէ. Սենատում եւ Կոնգրեսում Թրամփին նաեւ հարցնելու են` բա այդ ինչո՞ւ հանկարծ որոշեցիր ռազմական օպերացիա սկսել Իրանի դեմ: Կպտտվեն-կպտտվեն եւ կհասնեն այն բացատրությանը, որ հանուն Նեթանյահույի: Ու կստացվի` Թրամփը հանուն Նեթանհայույի է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ: Դա արդեն հաստատ իմպիչմենտ է:
Մնում է պաշտոնապես չտեսնելու տալ Իրանի հարվածներն ԱՄՆ-ի տարածքին: Բայց դա մի այնպիսի բան է, որ մեկ-երկու օր կարող ես չտեսնել, բայց երբ դեսպանատները ոչնչանում են ամենօրյա ռեիմով, այսինքն, ամեն օր ԱՄՆ-ն ենթարկվում է Իրանի հարվածներին, դա արդեն անտեսելը հնարավոր չէ:
Մի խոսքով, որ Թրևամփը Իրանի դեմ պատերազմի մի փոքր երկարելու դեպքում ԱՄՆ-ում լրջագույն խնդիրների է բախվելու, ի սկզբանե էր հասկանալի: Դրա ժամանակն արդեն եկել է:

