ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ՍպորտՀայաստանի հրաձգության ֆեդերացիայի առաջատար մարզուհի, 2025֊ի Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Տոկիո 2020 և Փարիզ 2025 ՕԽ մասնակից ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ արծաթե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակ։ Հայաստանի առաջատար հրաձիգը 10մ օդամղիչ ատրճանակ / solo /մրցաձևի եզրափակչում ոսկե մեդալի համար պայքարեց ՕԽ բրոնզե մեդալակիր, հունգարացի Վերոնիկա Մայորի հետ։ Էլմիրա Կարապետյանը խոցեց 12 միավոր, չեմպիոնի տիտղոսը նվաճած Վերոնիկա Մայորը 15 միավոր։ Կարապետյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվում է Եվրոպայի փոխչեմպիոն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

