«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայտնի է ասրյանական «արշավանքի» նոր ուղղությունը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ հայտարարել է, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին: Այս մասին նա հանդես է եկել հայտարարությամբ, ապա նույնը կրկնել երեկ՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց: Եվ այստեղ զարմանալին ոչ միայն այն է, թե օդային պատերազմում ի՞նչ են անելու Ասրյանի «արծիվները», եթե թռչել չգիտեն, այլ, որ համանման հայտարարությամբ վերջինս հանդես էր եկել նաեւ 2022 թ.-ին, բայց այդպես էլ տեղ չհասավ: Հիշեցնենք, որ նա նամակ էր գրել ՌԴ նախագահ Պուտինին եւ իրեն բնորոշ պաթետիզմով դիմել՝ «Հայոց Արծիվներ»-ով Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար: Ասրյանը վստահեցրել էր, թե ՌԴ զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ: Չորս տարի անց՝ նա դեռ Երեւանում է: Այսքանից հետո՝ թերեւս մնում է միայն արձանագրել, թե ինչպես է նույն վճռականությամբ աշխարհաքաղաքական քարտեզի վրա հերթով նշվում ասրյանական «արշավանքի» նոր ուղղությունը, որն այդպես էլ կմնա՝ որպես հերթական բարձրագոչ հայտարարություն եւ ոչ ավելին:

Մեկ այլ ցնցող հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր, հաղորդավար ԼՅՈՒՍԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Ֆեմինիստական հովերով տարված էքսցենտրիկ սույն անձը, որը մեկ «բռնության ձայնը»-ը շարք էր իրականացնում՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական ընտանիքներում բարբարոսական բարքեր են տիրում, մեկ սեքսի ու կուսության մասին մարդկանց պատկերացումների մեջ իր արեւին հեղափոխություն անում եւ այս ամենի համար Արեւմուտքի կողմից արժանանում «Խիզախ կին» միջազգային մրցանակի, հիմա էլ քաղաքական տեսակետներ է սկսել արտահայտել: «Կներեք, իսկ հնարավոր ա՞, օրինակ, նենց անենք, որ Սոնա Ղազարյանին,որպես վարչապետ հնարավոր լինի ընտրել: Էդ անվերջանալի, ձանձրալի «մուժիցկիյ դոժձյ» ցուցակներում տենց «օփշըն» կա՞։ Սիրտս կին վարչապետ ա ուզում։ Էլ տղամարդ ղեկավարներին ու պաշտոնյաներին առհասարակ ամբողջ աշխարհում օրգանապես տանել չի լինում. ահավոր են»,- գրել է նա։ Իսկ մեզ մոտ հարց է ծագում՝ իսկ հնարավո՞ր է, որ իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող Լյուսին ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի անունը տալով՝ հող է նախապատրաստում Աննա Հակոբյանին վարչապետի թեկնածու կարգելու համար:

Ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական բուռն զարգացումները քիչ էր, մի հատ էլ հայ հանրությանն ակամայից ցնցել է պրիմադոննան: Համացանցում լայնորեն տարածվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ խոսքը, իբրեւ նա Իսրայելից անդրադարձել է «պեռաշկի» ու եգիպտացորեն ուտող Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին: «Ավելի լավ է ապրել Հայաստանում եւ համեղ կարկանդակներ ու եգիպտացորեն ուտել, քան պատերազմել հարեւանների հետ։ Մենք որոշել ենք տեղափոխվել հանգիստ մի վայր՝ Վանաձորի մոտ։ Ես այստեղ երգել եմ 80-ականներին, ինչպես Զեյնաբ Խանլարովան, հնարավոր է՝ ինձ էլ տան Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում», - կատակել է պրիմադոննան՝ Թել Ավիվից «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։ Ինչ խոսք, շատ ծիծաղելի է, բայց բավական է գնալ այս լուրի սկզբնաղբյուրի հետեւից եւ կարդալ ճշմարտությունը. «Այստեղ հրապարակվում են բացառապես ֆեյքային՝ կեղծ լուրեր»: Այնպես որ, Պուգաչովայից ավելի շուտ «ինոագենտ» դուրս կգա, քան` վանաձորցի: Իսկ Հայաստանից ժողովրդական արտիտի կոչում հաստատ նա չի ակնկալում, որովհետեւ դեռ 1985թ. է դարձել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ՝ 1984 թ.-ին «Հրազդան» մարզադաշտում իր մենահամերգից հետո:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը