Փարիզը և Լոնդոնը զգում են սեփական շահերին ուղղված սպառնալիքները. Արտակ Զաքարյան

Միջազգային

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյյանը գրում է․

Մինչև վերջերս եվրոպական մայրաքաղաքները հստակ հայտարարում էին, որ չեն մասնակցելու Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ Անցել է չորս օր, և որոշների մոտ դիրքորոշումներն արդեն փոխվել են։

Նրանք աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով։

Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների է ուղարկում ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և մեկ ականակիր, Փարիզն արդեն հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակրին՝ ուղևորվել դեպի Միջերկրական ծով:

Հարկ է ֆիքսել, որ դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունեցել հատկապես այն բանից հետո, երբ Իրանի կողմից ռմբակոծվեց Կիպրոսում տեղակայված բրիտանական ռազմաբազան: Երբ հասկացան, որ ԱՄՆ -ը լուրջ է տրամադրված և կարող է ամբողջովին խզել Իսպանիայի հետ առևտրային կապերը (նույնը կարող է սպառնալ նաև այլ երկրների):

Հասկացան, երբ վառելիքի գներն աշխարհում ու հատկապես Եվրոպայում սկսեցին թռիչքաձև աճել: Հասկացան, երբ տեսան, որ Մերձավոր Արևելքում սպասվող փոփոխությունները, տարբեր երկրների կոմունիկացիոն, էներգետիկ-առևտրային շահերին է առնչվելու և որոշեցին անմասն չմնալ:

Չեմ կարծում, որ պաշտոնական Փարիզը և Լոնդոնը որոշել են աջակցել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին՝ որովհետև ցանկանում են ամրացնել պաշտպանություն: Այլ որովհետև արդեն անմիջականորեն զգում են սեփական շահերին ուղղված սպառնալիքները և ստիպված են անշտապ ներքաշվել Մերձավոր Արևելքում եփվող մեծ կաթսայի շիլափլաֆի մեջ:

Դատելով Եվրոպական ԶԼՄ-ների վերլուծականներից՝ նկատելի է այն թեզը, որ եթե կանխարգելիչ մասնակցություն չունենան այս պատերազմում, ապա այդ պատերազմի քամիները, կամ առնվազն դրանց տնտեսական, սոցիալական ու անվտանգային հետևանքները փչելու են նաև դեպի Եվրոպա:

Հ.Գ.

Եթե հավատանք վերջին հայտարարությանն, ըստ որի՝ Իսրայելի բանակն արդեն վնասազերծել է Իրանի միջուկային պոտենցիալը, ապա այս պատերազմը շուտով կարող է վերածվել ոչ թե Իրանի դեմ, այլ «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում