Փորձագետներ իրատեսական են գնահատում իրաքյան Քուրդիստանից ցամաքային ներխուժումն Իրան
ՄիջազգայինՇատ փորձագետներ միանգամայն իրատեսական են գնահատում իրաքյան Քուրդիստանից ցամաքային ներխուժումն Իրան:
Քարտեզ, որը ցույց է տալիս Իրաքյան Քրդստանում քրդական ճամբարների գտնվելու վայրը, որոնք կարող են իրենց ամերիկացի տերերի հրահանգով ցամաքային ներխուժում սկսել Իրանի վրա։
Հայտնի է նաեւ, որ Սիրիայից իրաքյան Քուրդիստան են տեղափոխվել բանտերում պահվող «Իսլամական պետության» գրոհայինները, որոնց ամերիկացիները կներդնեն այդ հարձակման մեջ: Վարջապես, հարձակմանը կարող են մասնակցել նաեւ բուն ամերիկյան հատուկ նշանակության ուժերը:
Փորձագետները նաեւ կարծում են, որ խոսքն այս պահին համեմատաբար փոքր ուժերի մասին է: Իսկ ահա իրանական ցամաքային ուժերը լիովին պահում են իրենց մարտունակությունը, եւ նման ներխուժմանը պետք է, որ պատրաստ լինեն:

