«Ժողովուրդ». Բանակից ինքնավնասումով ազատված ՔՊ ական պատգամավորը հարստանում է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանի վերջին չորս տարվա հայտարարագրերը ոչ թե պարզություն են մտցնում նրա ֆինանսական դրության վերաբերյալ, այլ ստեղծում են մի շարք լուրջ հարցադրումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով իշխանական պատգամավորի պաշտոնական հայտարարագիրը, պարզեց, որ 4 տարվա ընթացքում՝
• ոչ մի անշարժ գույք,
• ոչ մի նոր ներդրում,
• ոչ մի խոշոր ակտիվ,
• և միայն մեկ՝ 2003 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա։

Միաժամանակ կանխիկ միջոցները հետևողականորեն աճել են։

Թվերը, որոնք չեն համադրվում

Պատգամավորի դրամական միջոցները՝
• 2021 թ․՝ 4,7 մլն դրամ կանխիկ
• 2022 թ․՝ 9,0 մլն դրամ կանխիկ
• 2023 թ․՝ 10,0 մլն դրամ կանխիկ
• 2024 թ․՝ 12,0 մլն դրամ կանխիկ

Չորս տարում կանխիկը աճել է շուրջ 7,3 մլն դրամով։

Այս ընթացքում նրա հիմնական եկամտի աղբյուրը եղել է պետական աշխատավարձը՝ տարեկան մոտ 7,2–10,1 մլն դրամի սահմաններում։

Միևնույն ժամանակ առկա են վարկային պարտավորություններ՝
• 2022 թ․՝ 4,48 մլն դրամ
• 2024 թ․՝ 5,48 մլն դրամ

Այսինքն՝ պատգամավորը ունի վարկային բեռ, բայց նրա կանխիկ դրամական միջոցները աճում են։ Տնտեսական տրամաբանությամբ՝ վարկ ունեցող անձը սովորաբար ձգտում է նվազեցնել պարտքը, ոչ թե կուտակել մեծածավալ կանխիկ գումար։ Այստեղ պատկերը հակառակն է։ Սա ոչ թե պարզապես հաշվապահական մանրուք է, այլ ֆինանսական վարքագծի հարց, որը պահանջում է բացատրություն։

Զրոյական գույք՝ աճող կանխիկի ֆոնին

Կնոջ հայտարարագրերը՝ լրացուցիչ հարցերով

Պատգամավորի կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը ևս պարունակում են հակասական դրվագներ։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակային տվյալները, որտեղ պատգամավորի կնոջ պաշտոնը նշված է որպես «Ազգային ժողովի պատգամավոր», մինչդեռ նա աշխատում է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ»-ում՝ որպես առաջատար մասնագետ։

Կանխիկի աճ և մեքենաների արագ շրջանառություն

2021–2023 թվականներին հայտարարված են աշխատավարձային եկամուտներ՝ տարեկան մոտ 4,2–5 մլն դրամ, սակայն բանկային մնացորդներ գրեթե չեն արձանագրվել։

Միևնույն ժամանակ կանխիկ միջոցներն էլի աճել են՝
• 2022 թ․՝ շուրջ 2,4 մլն դրամ
• 2023 թ․՝ 3,6 մլն դրամ

2024 թվականին տեղի են ունեցել մի շարք տրանսպորտային գործարքներ՝
• ձեռքբերում հարազատից՝ 300 հազար դրամով,
• այլ մեքենայի գնում՝ 4 մլն դրամով,
• նույն տարում վաճառք՝ 400 հազար դրամով։

Նկատենք, որ պատգամավոր Նարեկ Սարգսյանի կինը իր ավտոմեքենաներից մեկը գնել է հարազատ եղբորից՝ ընդամենը 300 հազար դրամով։ Մինչդեռ նույն ավտոմեքենան հայտարարությունների «List.am» կայքում տեղադրված առաջարկների համաձայն՝ 2009 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենաների միջին շուկայական գինը սկսվում է մոտ 4,700 ԱՄՆ դոլարից։ Այսպիսով, շուկայական արժեքի և գործարքի գումարի միջև առկա է էական տարբերություն։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նույն տարում նույն ավտոմեքենան պատգամավորի կինը վաճառել է այլ անձի՝ Արթուր Դավթյանին, ընդամենը 400 հազար դրամով։ Սա թերևս պետք է հետաքրքրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Տարեվերջին պատգամավորի կինը ուներ՝
• 4 մլն դրամ կանխիկ,
• 4,36 մլն դրամ աշխատավարձ,
• 4,5 մլն դրամ փոխառություն,
• զրոյական բանկային մնացորդ։

Կրկին նույն պատկերը՝ կանխիկի գերակայություն, պարտավորությունների առկայություն, բանկային հաշվեկշռի նվազագույն ցուցանիշներ։

Հիշեցնենք, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության է եկել թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգով։

Այդ դեպքում իշխանական պատգամավորի հայտարարագրերում առկա ֆինանսական հակասությունները չեն կարող դիտվել որպես «մասնավոր գործ»։

Խոսքը վերաբերում է՝
• կանխիկ միջոցների շարունակական աճին պետական աշխատավարձի պայմաններում,
• վարկային բեռի և կուտակումների զուգահեռ գոյությանը,
• բանկային համակարգից փաստացի դուրս պահվող միջոցներին,
• գույքային կտրուկ կամ անտրամաբանական փոփոխություններին։

Դրանք բավարար են՝ առաջացնելու ապօրինի հարստացման հնարավոր հատկանիշների ուսումնասիրության անհրաժեշտություն։

Եթե իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը համարում է առաջնահերթություն, ապա առաջին հերթին պետք է հստակություն ապահովի սեփական շարքերում։

Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանն այն անձն էր, որինքնավնասումով բանակից ազատվել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում