ՓՈՐՁՎԱԾ ԹՐԱՄՓԻՆ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱՐԴԸ ՔԱՇԵՑ

Վերլուծություն

Եվ այս­պես, Թ­րամ­փը եր­կար տա­տա­նում­նե­րից հե­տո ո­րո­շեց ի­րա­նա­կան Ռու­բի­կոնն անց­նել: Ի­հար­կե, սա նրա հա­մար «ե­րա­զանք­նե­րի տար­բե­րակ» չէր, թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ նման պա­տե­րազմն ի­րեն տե­ղա­փո­խում է 180 աս­տի­ճա­նով տար­բեր­վող ուղ­ղութ­յուն այն մե­կի հետ հա­մե­մա­տած, ո­րը Թ­րամ­փին հասց­րեց նա­խա­գա­հա­կան ա­թո­ռին: Կա­րե­լի է կռա­հել նաեւ, որ կա­յին մի շարք քիչ տե­սա­նե­լի գոր­ծոն­ներ, ո­րոնք Թ­րամ­փին վերջ­նա­կա­նա­պես տա­րան այս ուղ­ղութ­յամբ: Բայց դրանք ար­դեն անց­յալ են. ի­րո­ղութ­յունն այս պա­հին պա­տե­րազմն է, եւ այն հար­ցը, թե դե­պի ուր է տա­նե­լու այս նոր ի­րո­ղութ­յու­նը: Այդ թվում մեզ, հաշ­վի առ­նե­լով, որ պա­տե­րազ­մը մեր ան­մի­ջա­կան հա­րե­ւա­նութ­յամբ է:

ՒՆՉ ԿԱ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Այս­պի­սով, ի՞նչ ու­նենք այս պա­հին: Գլ­խա­վո­րը, ի­հար­կե, բուն հար­ձա­կումն էր, ու այն պա­հին, երբ մինչ այդ Թ­րամ­փի մա­կար­դա­կով խոս­վում էր հա­ջող բա­նակ­ցութ­յուն­նե­րի եւ բա­նակ­ցա­յին սպա­սե­լիք­նե­րի մա­սին: Այ­սինքն, առն­վազն աշ­խար­հի հզոր­նե­րի հա­մար սա դար­ձավ նա­խա­դեպ` կա­րե­լի է բա­նակ­ցութ­յուն­նե­րը սար­քել մի­ջոց պա­տե­րազ­մի պատ­րաստ­վե­լու հա­մար եւ պատ­րաստ լի­նե­լուն պես, կի­սատ թող­նել եւ անց­նել չհայ­տա­րար­ված հար­ձակ­ման: Ժա­մա­նա­կին Հիտ­լերն էլ էր սի­րուն ա­նակն­կալ պա­տե­րազմ­ներ սկսել, բայց նա գո­նե մինչ այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մեջ չէր: Ու հի­մա ու­նե­ցանք նա­խա­դեպ, ո­րը դի­վա­նա­գի­տութ­յուն աս­վա­ծը դարձ­նում է լիո­վին ան­հու­սա­լի գոր­ծիք:

Իսկ ա­հա կոնկ­րետ Ի­րա­նի պա­րա­գա­յում թե ին­չի հետ էր կապ­ված Թ­րամ­փի հաշ­վարկ­նե­րը, կա­րե­լի էր կռա­հել դեռ ա­ռա­ջին պա­հից: Այն է` պա­տե­րազ­մը սկսվեց Ի­րա­նի իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի դեմ թի­րա­խա­յին հար­ված­նե­րով: Այդ թվում, սպան­վեց Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մե­նեին, նաեւ տասն­յակ բարձ­րաս­տի­ճան այլ ան­ձինք, գե­նե­րալ­ներ եւ այլք: Թե ինչ­պես դա հնա­րա­վոր ե­ղավ, ա­ռա­վել եւս, երբ ան­ցած պա­տե­րազ­մի արդ­յուն­քում Ի­րա­նում քաջ գի­տակ­ցում էին, որ ա­ռաջ­նա­յին թի­րախ­նե­րից է լի­նե­լու հենց Խա­մե­նեին, այլ հարց է: Ե­ղե՞լ է այս­տեղ դա­վա­ճա­նութ­յուն, թե՞ ի­րա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը լուրջ թե­րա­ցում ու­նե­ցան. սրանք շատ կա­րե­ւոր հար­ցեր են, բայց այս պա­հին դժվար է կողմ­նո­րոշ­վել: Բայց նման է, որ Թ­րամ­փը սպա­սում էր, որ այդ սպա­նութ­յուն­ներն ակն­թար­թո­րեն կփո­խեն Ի­րա­նի ներ­քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տը` ա­ռա­ջին պլան բե­րե­լով Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կողմ­նա­կից­նե­րին եւ փո­ղոց հա­նե­լով տաս­ն­յակ­նե­րով Խա­մե­նեիի կեր­պա­րի շուրջ ստեղծ­ված հա­մա­կար­գից դժգոհ մաս­սա­նե­րին: Բայց գո­նե այս նախ­նա­կան փու­լում դա չկա: Ըստ այդմ, դիր­քը պա­հում է ինչ­պես Գե­րա­գույն հո­գե­ւոր խոր­հուր­դը, այն­պես էլ` Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը: Ինչ վե­րա­բե­րում է ի­րա­նա­կան հան­րութ­յա­նը, ա­պա մի­գու­ցե կան ներ­կա ի­րա­վի­ճա­կը որ­պես փո­փո­խութ­յան հնա­րա­վո­րութ­յուն ըն­կա­լող մաս­սա­ներ: Սա­կայն ներ­կա պա­հին փո­ղոց­նե­րը լցված են պե­տութ­յան շուրջ էլ ա­վե­լի հա­մախմբ­ված եւ ջի­հադ պա­հան­ջող մի­լիո­նա­վոր մարդ­կան­ցով: Այ­սինքն, մարդ­կանց հա­մար անվ­տան­գութ­յան բլո­կի վի­ճա­կը մնում է հիմ­նա­կան ու­ղե­ծիր: Իսկ դա հու­շում է, որ քա­նի դեռ բա­նա­կը եւ ԻՀՊԿ-ն պահ­պա­նում են միաս­նա­կան ուղ­ղա­հա­յաց հրա­մա­նա­տա­րա­կան շղթան, պե­տութ­յու­նը մնում է կա­ռա­վա­րե­լի:

Այ­սինքն, ե­թե չկա ներ­սից Ի­րա­նը պայ­թեց­նե­լու տար­բե­րա­կը, ա­պա ի­րա­տե­սա­կան չէ նաեւ պա­տե­րազ­մը շատ ա­րագ ա­վար­տե­լու Թ­րամ­փի տես­լա­կա­նը: Ընդ ո­րում, կա­րե­լի է են­թադ­րել, որ ի տար­բե­րութ­յուն Թ­րամ­փի, Իս­րա­յե­լի մոտ ծրագ­րե­րը մի փոքր այլ էին: Ի­րա­նա­կան հան­րութ­յան հա­մար կոն­սո­լի­դա­ցիա­յի մեծ շար­ժա­ռիթ դար­ձավ ոչ միայն Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի սպա­նութ­յունը, այլ Իս­րա­յե­լի հար­ված­նե­րը աղ­ջիկ­նե­րի տար­րա­կան դպրո­ցին, որ­տեղ զոհ­վե­ցին 150–ից ա­վել ե­րե­խա­ներ: Ա­վե­լի ճիշտ, հենց դա էր, որ դար­ձավ հա­կաա­մե­րիկ­յան տրա­մադ­րութ­յուն­նե­րի բուռն ա­ճի ա­ռա­ջին հիմ­քը ի­րա­նա­կան հան­րութ­յան մոտ, եւ պարզ հարց է ծա­գում` Իս­րա­յելն ին­չո՞ւ գնաց դրան: Չ­նա­յած` կա­րե­լի է կռա­հել. դա, ինչ­պես նաեւ նույն Իս­րա­յե­լի հար­վա­ծով Խա­մե­նեիի եւ նրա ըն­տա­նի­քի այլ ան­դամ­նե­րի սպա­նութ­յու­նը Թ­րամ­փին մին­չեւ վերջ խրեց ի­րա­նա­կան այս ճահ­ճի մեջ`զրկե­լով նա­հան­ջի հնա­րա­վո­րութ­յու­նից:

ԹՐԱՄՓԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Այն, որ չնա­յած նույն լա­վա­տե­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, պա­տե­րազ­մը չի ըն­թա­նում Վա­շինգ­տո­նի նախ­նա­կան ծրագ­րե­րով, ե­կան հու­շե­լու մի շարք գոր­ծոն­ներ: Նախ, Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե Ի­րա­նը խնդրում է բա­նակ­ցել: Շատ ա­րագ պարզ­վեց, որ դա սո­վո­րա­կան սուտ է. ի­րան­ցի պաշ­տոն­յա­նե­րը շտա­պե­ցին դա հեր­քել: Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան բարձ­րա­գույն խորհր­դի քար­տու­ղար (ով, ի դեպ, նախ­նա­կան ցնցում­նե­րի պա­հին ստանձ­նեց երկ­րի փաս­տա­ցի կա­ռա­վա­րու­մը եւ ռազ­մա­կան պա­տաս­խա­նը) Ա­լի Լա­րի­ջա­նին միան­շա­նակ հայ­տա­րա­րեց. «Մենք ԱՄՆ-ի հետ ոչ մի բա­նակ­ցութ­յուն չենք վա­րի»: Ու հարց է ծա­գում` ին­չո՞ւ Թ­րամ­փը գնաց նման բա­ցա­հայտ ստի: Փոր­ձա­գետ­նե­րը բա­ցատ­րում են` սա Ի­րա­նին ուղղ­ված բա­նակ­ցա­յին հրա­վեր էր, իսկ այն ի­րան­ցի պաշ­տոն­յա­նե­րի ա­ռա­ջարկ ներ­կա­յաց­նե­լը` Թ­րամ­փի հա­մար դեմ­քը փրկե­լու մի­ջոց: Թե բա­նակ­ցութ­յու­նն­երը Թ­րամ­փի ին­չին են պետք, դեռ կհաս­նենք: Այս պա­հին ֆիք­սենք միայն այն, որ փաս­տը, երբ գնում ես բա­ցա­հայտ կեղ­ծի­քի, ա­մե­նե­ւին էլ «ծրագ­րով ըն­թա­ցող պա­տե­րազ­մի» մա­սին չի խո­սում: Ա­սենք նաեւ այն, որ նույն Թ­րամ­փը պար­բե­րա­բար ԻՀՊԿ­–ին եւ ի­րա­նա­կան բա­նա­կին կոչ է ա­նում` զեն­քը վայր դնել: Իսկ ին­չո՞ւ պետք է դնեն, երբ ո­րե­ւէ նշան չկա, թե կա­րող են պարտ­վել:

Կրկ­նենք. չկա ա­վե­լի լավ ա­պա­ցույց, որ ա­մեն ինչ Թ­րամ­փի հա­մար նա­խա­տես­վա­ծի հա­մա­ձայն չի ըն­թա­ցել, քան նրա նման հայ­տա­րա­րութ­յուն­ներն են: Այ­սինքն, նաեւ Նե­թան­յա­հու­ի ջան­քե­րով նա խրվում է միան­գա­մայն ա­նո­րոշ եւ եր­կա­րա­տեւ պա­տե­րազ­մի մեջ, որն ար­դեն իսկ սկսել է Թ­րամ­փին ծան­րա­գույն հե­ռան­կար­ներ խոս­տա­նալ:

Սկ­սենք նրա­նից, որ ի­րա­նա­կան ու­ժե­րը հենց ա­ռա­ջին պա­հից ոչ թե միայն հա­ջող հա­կա­հար­ված­ներ են հասց­նում, այլ դրանք քա­ղա­քա­կան ի­մաս­տով Թ­րամ­փի հա­մար կա­րող են դառ­նալ մա­հա­ցու: Մեկ օ­րի­նակ բե­րենք. Թ­րամ­փի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յա­նը, թե`­Թեհ­րա­նը խա­ղա­ղութ­յուն է խնդրել, Ի­րա­նը պա­տաս­խա­նեց Ի­րաք­յան Քրդս­տա­նում` Էր­բի­լում գտնվող ա­մե­րիկ­յան բա­զան (եւ դ­րա հետ մեկ­տեղ՝ այն պաշտ­պա­նող փա­ռա­բան­ված Patriot–նե­րի ողջ հա­մա­կար­գը) գրե­թե ամ­բող­ջութ­յամբ ոչն­չաց­նե­լով: Այն­պես, ինչ­պես ծան­րա­գույն հար­ված­ներ է հասց­վել տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան բո­լոր հիմ­նա­կան ռազ­մա­կա­յան­նե­րին: Փաս­տը սա է. ա­մեն քայ­լի ինքն ի­րեն գո­վեր­գող Թ­րամ­փի օ­րոք ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րը ստա­ցան այն­պի­սի հար­ված­ներ, ինչ­պի­սին եր­բե­ւէ չէին տե­սել: Դա նաեւ ծան­րա­գույն հար­ված է ռազ­մա­կան հե­ղի­նա­կութ­յա­նը. ա­մե­րիկ­յան փա­ռա­բան­ված ՀՕՊ­–ը, ո­րը, խոս­տա­նում էին, որ չի թող­նե­լու ան­գամ ճանճ թռչել, պարզ­վեց, որ այդ­քան խո­ցե­լի է: Ընդ ո­րում, դեռ ա­մե­նե­ւին էլ ի­րա­նա­կան ա­ռաջ­ա­դեմ հրթիռ­նե­րը չէ, որ հար­վա­ծում են: Բայց ա­հա, տե­սախ­ցիկ­նե­րը ֆիք­սե­ցին, թե ինչ­պես է ա­մե­րիկ­յան Patriot–ը ե­րեք թան­կար­ժեք հա­կահր­թիռ ար­ձա­կում ի­րա­նա­կան հրթի­ռի վրա, սա­կայն այն իր հա­մար հան­գիստ խո­ցում է թի­րա­խը: Գու­մա­րած, ա­ռանց այդ էլ (նաեւ հաշ­վի առ­նե­լով Ուկ­րաի­նան) ԱՄՆ­–ի մոտ կար ՀՕՊ­–ի (եւ ոչ միայն) ռազ­մամ­թեր­քի քա­նա­կա­կան խնդիր, ու թե ինչ կլի­նի ա­մե­րիկ­յան պա­հեստ­նե­րի վի­ճակն այս ին­տեն­սիվ բա­խում­նե­րի արդ­յուն­քում, փոր­ձա­գետ­նե­րը լա­վա­տե­սութ­յուն չու­նեն: Մինչ­դեռ սպա­սե­լիք­նե­րը, որ ա­մե­րիկ­յան ՀՕՊ­–ի քա­նա­կա­կան սպառ­ման հետ մեկ­տեղ, կնվա­զեն նաեւ ի­րա­նա­կան հրթիռ­ներն ու դրանց հար­ված­նե­րի ին­տեն­սի­վութ­յու­նը, քիչ ի­րա­տե­սա­կան է: Նախ, այս պա­տե­րազ­մում, ի տար­բե­րութ­յուն նա­խոր­դի, Ի­րա­նը հրա­ժար­վել է զանգ­վա­ծա­յին հա­խուռն հար­ված­նե­րի պրակ­տի­կա­յից, անց­նե­լով հրթիռ­նե­րի փոքր խմբե­րով եւ թի­րա­խա­յին հար­ված­նե­րի. քիչ քա­նա­կով մեծ վնաս: Երկ­րոր­դը, նա­խօ­րեին Ի­րա­նի հե­ռա­հար ա­նօ­դա­չու­նե­րը խո­ցե­ցին նաեւ Կիպ­րո­սում բրի­տա­նա­կան ռազ­մա­բա­զան. ա­վե­լի քան 1500 կմ հե­ռա­վո­րութ­յուն: Այ­սինքն, ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի թի­րա­խում է: Այն դեպ­քում, երբ Ի­րանն ու­նի նման ա­նօ­դա­չու­նե­րի շատ ա­վե­լի մեծ պա­շար­ներ, քան հրթիռ­նե­րի: Այ­սինքն, ե­թե ԱՄՆ-ի ՀՕՊ­ ին­տեն­սի­վութ­յու­նը նվա­զի, ա­պա դա միայն կմե­ծաց­նի ա­մե­րիկ­յան օբ­յեկտ­նե­րի խո­ցում­նե­րի քա­նա­կը:

Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ԱՄՆ­–ի հա­մար օ­դա­յին հար­ված­ներն Ի­րա­նին, քիչ հար­ցեր են լու­ծում: Ե­թե չկա ներ­քին բունտ, նման հար­ված­նե­րով, ա­ռանց ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի, հաղ­թա­նա­կը հնա­րա­վոր չէ: Ի­րա­նը, ի տար­բե­րութ­յուն, օ­դա­յին հար­ված­նե­րով շատ հար­ցեր է լու­ծում. Ի­րա­նի հա­մար գլխա­վո­րը ԱՄՆ­–ին ա­ռա­վե­լա­գույն կո­րուստ­ներ հասց­նելն է, ո­րը նա ի­րա­կա­նաց­նում է եւ դեռ կի­րա­կա­նաց­նի: Ընդ ո­րում, ար­դեն իսկ ԱՄՆ–ն սկսել է դիեր տե­ղա­փո­խել հայ­րե­նիք, եւ այդ հոս­քե­րը դեռ միայն ա­վե­լա­նա­լու են: Ա­ռա­վել եւս, որ խա­ղի մեջ մտնե­լու մա­սին հայ­տա­րա­րե­ցին հու­սիթ­ներն ու «Հեզ­բոլ­լահ»–ը: Ե­թե ա­վե­լաց­նում ենք Հոր­մու­զի նե­ղու­ցի բլո­կա­դան, ո­րը սկսել է Ի­րա­նը եւ ո­րը ե­թե շա­րու­նակ­վի, կա­րող է պայ­թեց­նել ողջ հա­մա­շխար­հա­յին է­ներ­գե­տիկ շու­կան, ա­պա պատ­կե­րը դառ­նում է ամ­բող­ջա­կան:

Արդ­յուն­քում, Թ­րամփն այս ի­րա­վի­ճա­կում է: Եր­կի­րը չգի­տես ին­չի հա­մար ներ­քա­շել է պա­տե­րազ­մի մեջ: Ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րին ոչն­չաց­վող հար­ված­ներ են հասց­վում: Զո­հե­րի հոսք է սկսվել, եւ է­լի պետք է բա­ցատ­րել, թե հա­նուն ին­չի զոհ­վե­ցին ԱՄՆ քա­ղա­քա­ցի­նե­րը: Ար­դեն կորց­րել է ինք­նա­թիռ­ներ, լու­րեր կան ա­վիա­կիր­նե­րից մե­կին հար­ված­նե­րի մա­սին եւ այդ­պես շա­րու­նակ: Եվ սրանք գու­մար­վե­լու են այն բա­զում ներ­քին մար­տահ­րա­վեր­նե­րին, ո­րոնց ա­ռաջ Թ­րամփն ա­ռանց Ի­րա­նի էլ կանգ­նած էր:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Թ­րամ­փին, կար­ծես թե, մնում է միայն սպառ­նալ. «Ե­թե ի­րա­նա­կան բա­նա­կը զեն­քը չդնի...»: Ու պարզ հարց` ի­րան­ցի ե­րե­խա­նե­րի սպա­նութ­յու­նից եւ Ի­րա­նի ղե­կա­վա­րութ­յան դեմ ուղղ­ված դա­վա­ճա­նա­կան հար­վա­ծից հե­տո որ­քա­նո՞վ է հա­վա­նա­կան, որ ի­րա­նա­կան բա­նա­կը կհանձն­վի: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, չկա հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չո՞ւ պետք է հանձն­վի:

Ի­հար­կե, տե­սա­կա­նո­րեն կա­րող են լի­նել նաեւ քա­ղա­քա­կան խա­ղեր, ո­րոնք Ի­րա­նին կտա­նեն ինք­նա­պար­տութ­յան ուղ­ղութ­յամբ: Չ­բա­ցա­ռենք նաեւ մի­ջու­կա­յին զեն­քի գոր­ծադ­րու­մը. Նե­թան­յա­հու­ից եւ Թ­րամ­փից, պարզ­վեց, ա­մեն ինչ է սպա­սե­լի:

Բայց այլ տար­բե­րա­կով, այս պա­հին տե­սա­նե­լի չէ այն հրա­մա­յա­կա­նը, ո­րը ի­րա­նա­կան ու­ժե­րին կտա­նի պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լուն: Պետք է միայն դի­մա­նալ ա­ռա­ջի­կա մի քա­նի օ­րե­րին, երբ Թ­րամ­փը, ըստ ա­մե­նայ­նի, կանց­նի զանգ­վա­ծա­յին հար­ված­նե­րի տակ­տի­կա­յին` Գա­զա­յի օ­րի­նա­կով: Միայն թե դրա­նից հե­տո «խա­ղա­ղա­րա­րը» ե­րե­ւի բո­լո­րո­վին այլ եր­գեր է եր­գե­լու:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում