Մենք Իրանի հետ պատերազմի մեջ ենք միայն այն պատճառով, որ Իսրայելը մեզ ստիպեց. Ռուբիո
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցնցող հայտարարությամբ է հանդես եկել, որը նման է ինքնախոստովանական ցուցմունքի:
Ըստ Ռուբինոյի. «Մենք Իրանի հետ պատերազմի մեջ ենք միայն այն պատճառով, որ Իսրայելը մեզ ստիպեց դա անել»։
Ի՞նչ պատահեց։ Հարձակումից առաջ դուք ասում էին, թե Իսրայելին պաշտպանելը ԱՄՆ–ի սրբազան պարտականությունն է, իսկ հիմա` ստիպե՞ց։
Չնայած, ավելի վաղ Նեթանյահուն էր «պաստավկա արել» Թրամփձին հայտարարելով, որ Իրանի դեմ պատերազմը նա ծրագրել էր դեռ մինչեւ նախագահ դառնալը: Այսինքն, որ Թրամփն այն ժամանակ իր միանգամայն խաղաղասիրական խոստումներով բոլորին խաբել է: Ու հիմա Ռուբինոն փորձում է արդարացնել Թրամփին, թե ինչ եք ասում, Իսրայելն է մեզ ստիպել: Բայց դա վատ արդարացում է. եթե Իսրայելը կարողանում է ստիպելով ԱՄՆ–ի կարգի երկրին տանել նման պատերազմի, նշանակում է, որ հեգեմոնը ոչ թե ԱՄՆ–ն է, այլ` Իսրայելը: կամ էլ ասպես. իսկ ինչո՞ւ Բայդենին չէր կարողանում ստիպել:
Մյուս կողմից էլ այն, որ դաշնակիցները սկսել են տակից իրար խայթել, լավ բանի մասին չի ակնարկում:

