Եկեղեցու թեման չդնել-չվերցնել. Փաշինյանն արգելել է թիմակիցներին. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն, Նիկոլ Փաշինյանը, բառի ուղիղ իմաստով, արգելել է թիմակիցներին մարզեր այցի ժամանակ եւ առհասարակ հանրային տիրույթում եկեղեցու թեմայով ասել-խոսել․ «Եկեղեցու թեման չդնել-չվերցնել՝ մինչեւ իմ հետ չհամաձայնեցվի»։
Թե ինչով է պայմանավորված վերջինիս կտրուկ հրահանգը, ու թե մինչեւ երբ է արգելքը դրված՝ ՔՊ-ում էլ տեղյակ չեն, բայց ռիսկ անող էլ չկա, որ հարցնեն։

