«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իսրայելը թիրախավորել է Բեյրութը, «Հեզբոլլահ»-ը՝ իսրայելական Ռամաթ Դավիդ ավիաբազան

Միջազգային

Իսրայելի բանակը երկու ավիահարվածով թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադաս շրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):Բացի այդ, վերսկսվել են Իսրայելի ավիահարվածները Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյքի ուղղությամբ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակի խոսնակը Հադաս թաղամասի բնակիչների տարհանման հրաման է տվել նախքան բնակավայրին հարվածելը։Խոսնակը նաև նշել է, որ տարհանման հրաման է տրվել Լիբանանի հարավում գտնվող 59 գյուղի բնակիչներին։

«Մենք շուտով կգործենք «Հեզբոլլահ»-ի գործունեության դեմ», – նշել է նա։«Հեզբոլլահ»-ին պատկանող «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա Իսրայելի կողմից վերսկսված ավիահարվածների ընթացքում թիրախավորվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Ան-Նուր» ռադիոկայանի շենքը։Իսրայելական Yedioth Aharonot թերթը հաղորդել է, որ «Հեզբոլլահ»-ը կարճ ժամանակ առաջ 15 հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսային հատվածին։Իսրայելի ներքին ռազմաճակատի հրամանատարությունը հայտնել է, որ Վերին Գալիլեայում տագնապը դադարեցվել է Լիբանանից արձակված չորս հրթիռներ որսալուց հետո։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ մարտի 3-ի լուսաբացին անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիդ ավիաբազայի ռադարային կայաններն ու կառավարման սենյակները։Հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ը նշել է, որ պատասխան հարվածն ուղղված էր ռազմական օբյեկտների դեմ, ոչ թե քաղաքացիական անձանց, «ինչպես անում է թշնամին»։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության