Սիմոնյան Ալեն, ի՞նչ բարոյական իրավունք ունեք խոսելու այլ քաղաքական ուժերի մասին. Դանիելյան

Ներքաղաքական
«Սիմոնյան Ալեն, ժողովրդավարական և իրավական պետությունում քաղաքական գործընթացներին մասնակցելու հարցը որոշում է ոչ թե գործող իշխանությունը և նրա ներկայացուցիչները, այլ՝ ժողովուրդը։ Որևէ քաղաքական գործչի «հեռանալու» մասին հայտարարությունները վկայում են ոչ թե քաղաքական հասունության, այլ տկարության և բովանդակային, գաղափարական այլընտրանքից խուսափելու և վախի մասին։
 
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես անուն-ազգանուն չէ քաղաքական դաշտում։ Նա պետական գործիչ է, որի կենսագրությունը կապված է Հայաստանի ազգային անվտանգության համակարգի ձևավորման, Արցախի ազատագրական պայքարի և պետականության ամրապնդման հետ։ Այդ շրջանում Հայաստանը ուներ ռազմավարական սուբյեկտայնություն և ուժային հավասարակշռություն։ Նրա կառավարման տարիներին Հայաստանը հաղթած և հաղթող պետություն էր:
 
Այսօր, սակայն, երկիրը բախվում է ձեր թիմի կառավարման հետևանքներին՝ Արցախի կորստին, անվտանգության ճարտարապետության թուլացմանը և բանակցային դիրքերի նվազեցմանը բոլոր ուղղություններով։ Սա քաղաքական գնահատական չէ, այլ իրականություն, որը զգում են Հայաստանի քաղաքացիները։
Հատկանշական է նաև, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ակտիվության դեմ ուղղված ձեր թեզերը համընկնում են պաշտոնական Բաքվի և անձամբ Իլհամ Ալիևի հռետորաբանության հետ։
 
Տարիներ շարունակ դուք և ձեր գործընկերները խոսում եք տարբեր «քաղաքական լեզուներով»՝ կախված լսարանից և արտաքին հանգամանքներից։
Սերժ Սարգսյանը միշտ խոսել և մտածել է մեկ լեզվով՝ հայերենով։ Սա ոչ թե բառերի, այլ վեկտորի հարց է։ Հայկական վեկտոր նշանակում է առաջնահերթություն տալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը և քաղաքացիների շահերին՝ անկախ արտաքին ճնշումներից կամ քաղաքական կարճաժամկետ շահերից։
 
Խոսելով «շանս» ստեղծելու մասին՝ առաջանում է հարց. իսկապե՞ս չեք հասկանում, որ այդ շանսը ձեր հեռանալու հետ է կապված՝ ձեր և ձեր քաղաքական թիմի։ Գուցե մի օր հասկանաք, որ հենց դուք՝ գործող իշխանությունը, պետք է մտածեք պատասխանատվության մասին և հնարավորություն տաք Հայաստանին վերականգնել իր ռազմավարական կայունությունն ու արժանապատվությունը՝ դադարեցնելով անցյալին մեղադրելու և պատասխանատվությունից խուսափելու պրակտիկան և հեռանալով այն իշխանությունից, որից այդքան կառչած եք «շանս» տաք Հայաստնին։
 
Երբ ձեր ղեկավարին քաղաքացիները անգամ խանութից են դուրս հրավիրում, ապա ի՞նչ բարոյական իրավունք ունեք խոսելու այլ քաղաքական ուժերի մասին։ Եթե ձեզ անգամ խանութ չեն թողնում մտնել, ապա ինչպե՞ս եք խոսում «պարտիզպանի շան» օրինակի մասին։ Դուք ձեր բերած օրինակի լավագույն մարմնավորումն եք, ձեզ պատուհանից են դուրս հրավիրում, դուք փորձում եք դռնից մտնել և հակառակը։
 
Հանրապետականները որևէ մեկի, առավել ևս ձեր «բարեկամական խորհուրդների» կամ կարծիքների կարիքը չունեն քաղաքական գործընթացներին մասնակցելու համար։ Մենք կանգնած ենք մեր առաջնորդի կողքին, ով գիտի պետականության արժեքը և ով բառացի կանգնած է խրամատում՝ պաշտպանելով հայ ժողովրդի պետական շահերը։
 
Ի տարբերություն իրավիճակային և պահի թելադրանքով պայմանավորված քաղաքականության, Սերժ Սարգսյանի հայկական վեկտորը մնում է անփոփոխ՝ ինքնիշխանություն, անվտանգություն, ազգային արժեքներ և արժանապատվություն՝ վեր պաշտոններից։ Պատմությունն արդեն ցույց է տվել, որ քաղաքական հակառակորդների հեռացումը երբեք չի կարող փոխարինել իրական արդյունքներին։
 
Հ.Գ. - Հասկանալի է, որ, հավանաբար, չեք ընթերցել Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» ստեղծագործությունը, որին հղում եք անում։ Թույլ տվեք հիշեցնել՝ այդ պիեսում վերջում հաղթում են ոչ թե ինտրիգները, այլ արժանապատվությունն ու մտադրությունների հստակությունը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում