Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել «ցանկացած պահի». Մեդվեդև
ՄիջազգայինԵրրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել «ցանկացած պահի», - ասել է Մեդվեդևը։
«Եթե Թրամփը շարունակի քաղաքական ռեժիմների փոփոխության իր խելագար կուրսը, այն (Երրորդ համաշխարհային պատերազմը) անկասկած կսկսվի։ Եվ ցանկացած իրադարձություն կարող է դառնալ դրա պատճառը։ Ամեն ինչ... Սա (Իրանի վրա հարձակումը) պատերազմ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև՝ համաշխարհային գերիշխանությունը պահպանելու համար։ Խոզերը չեն ուզում լքել տաշտը», - ՏԱՍՍ-ին ասել է Մեդվեդևը։
Ըստ Մեդվեդեւի, որոշելով հարձակվել Իրանի վրա, Թրամփը «բոլոր ամերիկացիներին դրել է հնարավոր վնասի ռիսկի տակ»։
Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ «մի օր արևմտյան մայրաքաղաքներում ինչ-որ մեկը չի որոշի խնդիրը լուծել անհնազանդ Մոսկվայի հետ ճիշտ նույն ձևով (ինչպես Իրանում), Մեդվեդևը պատասխանել է. «Կա միայն մեկ երաշխիք. ԱՄՆ-ն վախենում է Ռուսաստանից և գիտի միջուկային հակամարտության գինը։ Եթե այն բռնկվի, Հիրոսիման և Նագասակին կլինեն մանկական խաղ ավազանոցում»։

