Գյուլբենկյան 2/1 հասցեում սոդոմ-գոմոր է. Լուսանկարներ
Դեռեւս փետրվարի 16-ին «Իրավունքի» խմբագրություն են ահազանգել Գյուլբենկյան 2/1 հասցեի բնակիչներ, ովքեր բառի բուն իմաստով ահաբեկված էին քաղաքապետարանի աշխատակիցների գործողություններից: «Մի ժամ առաջ տեղեկացրել են, որ գալիս են գարաժները քանդելու, որ իբր դրանք ինքնակամ շինություններ են, սա ոչ այլ ինչ է քան օրը ցերեկով ռեկետ»,- վրդովված ասել էին խմբագրություն զանգահարած քաղաքացին, ով նաեւ տեսանյութ եւ լուսանկարներ է տրամադրել:
Եվ ահա երկու շաբաթ անց, պարզվում է նույն վայրում իրավիճակը սոդոմ-գոմորից էլ ավելի վատթար է։

