Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվեցին

Ներքաղաքական
«Շուրջ յոթ տարի տևած ծանր ու փորձություններով լի դատավարությունից հետո` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Մարտին Արզումանյանի պրոֆեսիոնալ, անաչառ և արդար որոշմամբ ես ու Սարգիսը լիովին արդարացվեցինք։
 
Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ դեռ 2019 թվականին, երբ մեզ կալանավորեցին, գրեթե հույս չունեի, որ այս գործով երբևէ կհնչի արդարացման վճիռ։ Այդ տարիները մեզ համար ոչ միայն իրավական պայքար էին, այլև մարդկային ամրության, համբերության ու արժանապատվության ծանր փորձություն։
 
Խորին շնորհակալություն եմ հայտնում փաստաբան Վահե Եփրիկյանին, ով գործի առաջին օրից մինչև վերջ մեզ հետ հավասար կիսեց պայքարի ողջ ծանրությունը՝ մնալով սկզբունքային, նվիրված և հաստատակամ։ Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր թե՛ կալանքի ընթացքում, թե՛ դրանից հետո կանգնած էին մեր կողքին։ Այսօրվա որոշումը ոչ միայն իրավական հաղթանակ է, այլև արժանապատվության վերականգնում», - գրել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել էր, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում», ինչպես որակել էր Նիկոլ Փաշինյանը:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ էին ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում էին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում