Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային
ՄիջազգայինԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի Ալի ալ-Սալեմ ավիաբազային և Հնդկական օվկիանոսի հյուսիսում գտնվող նավերին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նշել է, որ նավերից բացի, իրեն հաջողվել է հարվածել նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազային։ Հայտարարության համաձայն, բազայի վրա հարձակվել են չորս բալիստիկ հրթիռներով և 12 անօդաչու թռչող սարքերով։
Ամերիկյան նավերին հարվածել են Քադր-380 հրթիռներով։

