«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սա սոցիալական արդարություն չէ, անարդարություն է. Երջանիկ Ղազարյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թոշակներն ապրիլից մինչեւ 10 հազար դրամով բաձրացնելու մասին  (ոչ բոլորինն է այդքան բարձրանալու), որն, ի դեպ, պետբյուջեով նախատեսված չէր: Որպես սոցիալիստական կուսակցության ղեկավար՝ ինչպե՞ս կգնահատեք այս որոշումը։

— 2025 թվականի դեկտեմբերին պետության ղեկավարը` վարչապետը, ասում էր` 10400 դրամն ի՞նչ պետք է անի թոշակառուն, բայց իրենք պարգեւավճարներ էին ստանում՝ 7-9 միլիոնի սահմաններում։ Իսկ ի՞նչ փոխվեց հիմա: Նախ սկսենք նրանից, որ ապրիլի 1-ը ժողովրդի մեջ ընդունված է ՝ որպես խաբելու օր։ Իհարկե, այս ամենը տարբեր քաղաքական ուժերի, գործիչների ճնշման արդյունքում եղավ, ինչպես նաեւ նախընտրական շրջանով է պայմանավորված: Դրանով փորձում են շահել թոշակառուների ձայները եւ նրանց իրենց կողմը գրավել։ Սա արդեն վերածվում ընտրակաշառքի։

Ինչ վերաբերում է սոցիալական արդարությանը, այդ մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ նվազագույն կենսաթոշակը բարձրացվում է ավելի շատ, քան այն թոշակառուներինը, ովքեր տարիների աշխատանքային ստաժ են ունեցել: Սա սոցիալական արդարություն չէ, անարդարություն է: Ովքեր երկար տարիների աշխատանքի փորձ ունեն, իհարկե, նրանց կենսաթոշակն ավելի շատ պետք է բարձրացվեր: Եվ ընդհանրապես թոշակները պետք է բարձրացվի նվազագույն զամբյուղի չափ, գոնե որ թոշակառուն կարողանա գոյատեւել: Ինչեւէ, տեսնենք, թե ինչ կլինի ապրիլի 1-ից: Միեւնույն է, լինելու դեպքում էլ ոչ բոլոր խավերն են ստանալու: Սա արդար չէ, քանի որ ընդհանրապես չաշխատածն էլ, տարիների աշխատանքային ստաժ ունեցողն էլ հայտնվում են նույն բազայում:

— Պարոն Ղազարյան, 2018 թվականից ի վեր մի շարք ապրանքների գները զգալիորեն աճել են։ Այս պայմաններում կենսաթոշակների բարձրացումը որքանո՞վ կարող է փոխհատուցել գնաճը։

— Այո, 2024 թվի համեմատ 2025-ին եղան թանկացումներ, 2025-ի համեմատ՝ 2026-ի հունվար-փետրվարին տեսնում ենք թանկացումներ: Թե՛ մսամթերքի գինը, թե՛ մնացած ապրանքների գները բարձրացել է։ Այն թանկացումները, որոնք առկա են, միանշանակ չի փոխհատուցի մի շարք ապրանքների եւ ծառայությունների թանկացմանը: Որոշ չափով, միգուցե մեղմի, քանի որ շատ է թանկացել ամեն ինչ: Էլ չասենք հարկերի մասին, որոնք մի քանի անգամ են ավելացե: Ժողովուրդը ճկվել է այդ հարկերի, վարկերի տակ:

— Որոշակի գնահատականների համաձայն, կենսաթոշակի բարձրացումը տեղի ունեցավ  քաղաքական ուժերի, գործիչների որոշակի ճնշումների արդյունքում: Այդ դեպքում տրանսպորտի ուղեվարձի գնի թանկացման դեպքում ինչո՞ւ իշխանությունը չընկրկեց: Չէ որ քաղաքական ուժերն ակցիաներ էին իրականացնում, քաղաքացիները բոյկոտում էին:

— Սա կբացատրեմ նրանով, որ իշխանությունը հերթական անգամ դիմեց խորամանկության եւ մանիպուլյացիայի: Սկզբնական շրջանում ասացին, որ բարձրացնում են ուղեվարձը՝ դարձնելով 300 դրամ, բայց իսկզբանե էլ նկատի ունեին դարձնել 150 դրամ: Իհարկե, եթե չլիներ այդ հասարակական ճնշումը, միանշանակ 300 էկ կդարձնեին: Ամեն դեպքում, այսօր 50 դրամով թանկացել է տրանսպորտը, ինչպես նաեւ տրոլեյբուսի ուղեվարձն է թանկացել միանգամից 100 դրամով: Իսկ իշխանությունն ընդառաջ չգնաց հանրային բողոքին, որովհետեւ այս հարցի շուրջ համախմբում չեղավ: Մեր քաղաքական գործիչներին եւ ուժերին հերթական անգամ խանգարեց ամբիցիաները: Ընդհանուր դաշտով, ճակատով եթե պայքարեին, արդյունքը միգուցե ավելին լիներ, չթանկանար տրամսպորտն ընդհանրապես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը