ԱՄՆ-ի` Իրանին հարվածները Չինաստանին և Ռուսաստանին ավելի են մերձեցնում. Bloomberg
ՄիջազգայինԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածները Չինաստանին և Ռուսաստանին ավելի են մերձեցնում: Նման գնահատում է տվել Bloomberg-ը։
Սի Ցզինպինի համար սա էներգետիկ անվտանգության հարց է. Չինաստանը իր ծովային նավթի մոտ 13.4%-ը ստանում է Իրանից, և ԱՄՆ-ի հարվածները այդ մատակարարումները վտանգի տակ են դնում։
Սրացման ֆոնին Մոսկվան և Պեկինը միաժամանակ պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ գումարել Իրանի հարցով։
Այնուամենայնիվ, գործակալությունը չի սպասում Պեկինի և ԱՄՆ-ի միջև Իրանի շուրջ սուր առճակատման։
Պատճառը Սիի և Թրամփի միջև մարտ ամսվա հանդիպման նախապատրաստական աշխատանքներն են և առևտրային զինադադարը պահպանելու ցանկությունը։
Bloomberg-ի տվյալներով՝ Սիի «ճշգրիտ ոճը» կարող է կայունացնել գագաթնաժողովը և ցածր պահել ԱՄՆ սակագները, ինչպես նաև երաշխավորել չինական կարևորագույն հանքանյութերի մատակարարումը Ամերիկա։

