ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԳՆԴԱԿԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԵրևանում այսօր մեկնարկել է Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ է, որ մեր երկրում է ընթանում։ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել արդեն։ Հայաստանի հավաքականի անդամ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն շարժվող թիրախ - նորմալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր։ Եզրափակչում, համառ պայքարում Մկրտչյանը առավելության է հասել մեր երկրի մյուս ներկայացուցիչ Գոհար Հարությունյանի հանդեպ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

